Խորհրդարանական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին, որից հետո «Ֆորմուլա», «Մթավարի» և «Իմեդի» հեռուստաընկերությունները հրապարակել են էքզիթ փոլերի արդյունքները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
Edison Research-ի կողմից անցկացված և «Ֆորմուլա» հեռուստաընկերության կողմից հրապարակված էքզիթ փոլի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում չորս ընդդիմադիր կուսակցությունների ստացած ձայների թիվը գերազանցում է «Վրացական երազանքին»։ Ավելի կոնկրետ՝ «Վրացական երազանքը» ստացել է 40,9 տոկոս, իսկ մնացած ընդդիմադիր կուսակցությունները, ընդհանուր առմամբ՝ 51,9 տոկոս։
- «Միասնություն-Ազգային շարժում» 16,7%,
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» – 16,7%,
- «Ուժեղ Վրաստան» - 10,3%,
- «Գախարիան՝ հանուն Վրաստանի» - 8,2%։
Նույն exit poll-ի համաձայն՝ «Հայրենասերների դաշինքը» (2%), «Գիրչին» (2,3%) և «Լեյբորիստական կուսակցությունը» (2%) չեն հաղթահարել 5 տոկոսանոց ընտրական շեմը։
«Մթավարի արխիի» պատվերով exit poll է անցկացրել HarrisX-ը։ Ըստ արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Վրացական երազանք» - 42%
- «Միասնություն-Ազգային շարժում» - 13 տոկոս,
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - 18%
- «Ուժեղ Վրաստան» - 9%
- «Գախարիան հանուն Վրաստանի» - 8%
Ըստ «Մթավարիի», մնացած տոկոսները բաշխվում են մյուս կուսակցություններին, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը։
«Իմեդի» հեռուստաընկերության exit poll-ն անցկացրել է «Գորբին», որի արդյունքները հետևյալն են.
- «Վրացական երազանք» - 56,1%
- «Միասնություն-Ազգային շարժում» - 11,6 %
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - 12,6%
- «Ուժեղ Վրաստան» - 7%
- «Գախարիան հանուն Վրաստանի - 4,8%
- «Գիրչի» - 3%
- «Հայրենասերների դաշինք» - 2,2 %
- Այլ – 2,7%