Գախարիան դեսպաններին խնդրում է չմասնակցել խորհրդարանի առաջին նիստին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսին, հատկապես ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների դեսպաններին խնդրում է չմասնակցել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին և այդպիսով հնարավորություն չտալ «Վրացական երազանքին» լեգիտիմություն ստանալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Գախարիայի խոսքով՝ Վրաստանի փողոցներում այսօր տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքում են գողացված ձայների դեմ։

«Ձեր երկրների և Եվրամիության ղեկավարներն ասում են, որ ընտրությունները լեգիտիմացնելու համար անհրաժեշտ է լիարժեք անկախ հետաքննություն անցկացնել։ Ելնելով այս փաստարկներից՝ կխնդրեի չմասնակցել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին և դրանով իսկ պաշտպանել Վրաստանի քաղաքացիների կամքը, որ հաջորդ ընտրությունները գողացված չլինեն և պաշտպանվեն հետագա ընտրություններն ընդհանրապես, դրանց  բովանդակությունն ու իմաստը, Վրաստանի քաղաքացիների նկրտումները և խաղաղ ճանապարհով հնարավորություն լինի որպես ժողովրդավարական երկրում իշխանություն փոխել»,- դիմել է Գախարիան դիվանագետներին։

Գիորգի Գախարիան նշել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները «համակարգված կերպով կեղծվել են» և առանձնացրել է երեք հիմնական գործոն՝ քվեարկության գաղտնիության խախտում, «Վրացական երազանքի» ազդեցության տակ ընտրական հանձնաժողովների ձևավորում և քաղաքացիների անձնական տվյալների համակարգված օգտագործում։

«Վրացական երազանքը» շատ լավ հնարավորություն ուներ կանխելու այս ճգնաժամը և երկիրը դուրս բերելու այս ճգնաժամից։ Նրանք կարող էին պարզապես հրապարակել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ցուցակը, և դա կպատասխաներ բոլոր հարցերին։ Նրանք հակառակն արեցին՝ արհեստական, «կեղծ» հետաքննություն սկսեցին, և դատախազությունը փաստացի գրավեց այն սարքավորումները, որոնց վրա պահվում է այդ տեղեկատվությունը։

Այսօր, երբ երկիրն ակնհայտորեն լեգիտիմության ճգնաժամի մեջ է, մինչդեռ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարծում է, որ ընտրություններն ու քվեն գողացել են, ես ևս մեկ անգամ մեծ հարգանքով կխնդրեի մեր երկրում հավատարմագրված դեսպաններին չմասնակցել 11-րդ գումարման խորհրդարանի նիստին։

Մյուս կողմից, ուզում եմ խնդրել և կոչ անել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու և մեր համախոհներին, այն օրը, երբ տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, եկեք բոլորս միասին մեր բողոքի ձայնը բարձրացնենք գործող իշխանության դեմ, որ մենք այս ընտրությունները չենք համարում արդար կամ ժողովրդավարական, և, հետևաբար, չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները մինչև չանցկացվի լիարժեք, անկախ, չեզոք հետաքննություն և պատասխան չտրվի ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ մեր միջազգային գործընկերների բոլոր լեգիտիմ հարցերին»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Գիորգի Գախարիան։

«Վրացական երազանքը» նախատեսում է երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, անցկացնել խորհրդարանի առաջին նիստը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատներից 89-ը։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։

ԿԸՀ-ի վերջնական տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահը կարծում են, որ ընտրությունները կեղծվել են։ Սալոմե Զուրաբիշվիլին և 34 ընդդիմադիր պատգամավորներ պահանջում են հակասահմանադրական ճանաչել ընտրությունների արդյունքները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։