«Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է ընտրական ցուցակը։ Այն գլխավորում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։ Ցուցակում երկրորդը Նաթիա Մեզվրիշվիլին է, իսկ երրորդը՝ Դիմիտրի Ցկիտիշվիլին, ով երեկ է միացել կուսակցությանը։ «Հանուն Վրաստանի» անդամ է դարձել նաև «Պահպանողական կուսակցության» նախագահ Զվիադ Ձիձիգուրին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան, այս ընտրություններում իր կուսակցության քաղաքական նպատակն է օգնել քաղաքացիներին հաղթահարել արմատականացումը և երկբևեռությունը։
«Սա ամենամեծ մարտահրավերն է, որն այսօր խոչընդոտում է երկրի զարգացմանը և այն ետ է տանում անցյալ։ Ուստի բոլորս պետք է հասկանանք, թե որքան պատասխանատվություն է գնալ ընտրությունների, չքվեարկել «Երազանքի» օգտին, չքվեարկել «Ազգային շարժման» օգտին և քվեարկել հանուն երկրի եվրոպական ապագայի, երկրի զարգացման, ազնվության, և ամենակարևորը, հանուն երկրի ազգային շահերի պաշտպանության։
Այս ընտրություններում մեր հիմնական նպատակն ու կարգախոսն է լինելու՝ «Ո՛չ «Երազանքին», ո՛չ «Ազգային շարժմանը»։ Խաղաղություն Վրաստանին և պաշտպանենք իրական խաղաղությունը»... պայքարենք երկրի առաջընթացի համար և ամենակարևորը՝ պայքարենք այս երկիրը իրական խաղաղությամբ, իրական արժանապատվությամբ և բարգավաճմամբ հասցնելու ազգային և եվրոպական զարգացման տրամաբանական ուղուն, դեպի այն ուղուն, որը եղել է մեր նախնիների նպատակը և այսօր մեր երեխաների երազանքն է»,- ասել է Գախարիան։
«Գախարիան՝ հանուն Վրաստանը» ներկայացրել է 29 թեկնածուի։ Ընտրական ցուցակի առաջին 10 թեկնածուներն են՝
- Գիորգի Գախարիա - «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ,
- Նաթիա Մեզվրիշվիլի - «Հանուն Վրաստանի» կուսակցության փոխնախագահ,
- Դիմիտրի Ցկիտիշվիլի - դիվանագետ, տնտեսագետ, IX գումարման խորհրդարանի պատգամավոր (2016-2020) «Վրացական երազանքից»,
- Կախաբեր Քեմոկլիձե - «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական քարտուղար,
- Զվիադ Ձիձիգուրի - «Պահպանողական կուսակցության» նախագահ,
- Զազա Թավաձե - Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ «Հանուն Վրաստանի» կուսակցությունից, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ,
- Անա Բուչուկուրի - «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղխորհրդի անդամ, 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր,
- Բերդիա Սիճինավա - «Հանուն Վրաստանի» կուսակցության գործադիր քարտուղար,
- Ռոին Քոչորաշվիլի - «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ, Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլիի հայրը,
- Բեքա Լիլուաշվիլի - «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն անկախ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին։ Միավորվելու շուրջ բանակցությունները, որոնք նախագահի միջնորդությամբ վարում էին Գիորգի Գախարիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն, նախորդ շաբաթ ավարտվեցին առանց համաձայնության։