Այսօր՝ հուլիսի 14-ին, «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության և «Լելո - Ուժեղ Վրաստան» կոալիցիայի միջև ստորագրվել է հուշագիր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։ Համաձայնագրի նպատակն է «բացառել փոխադարձ մրցակցությունը ընտրություններում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Հուշագիրը ստորագրել են նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիչինավան և «Լելո - Ուժեղ Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն։ Առաջնորդների խոսքով՝ քաղաքական միավորումները համաձայն են առաջադրել քաղաքապետի և մեծամասնական ընտրակարգով համատեղ թեկնածուներ հանրային համաձայնության հիման վրա։
«[Համաձայնագիրը] ենթադրում է ընդհանուր պայքար, համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, քանի որ սրանք ստանդարտ ընտրություններ չեն։ Համապատասխանաբար, մենք պետք է բացառենք փոխադարձ մրցակցությունը այս ընտրություններում, ուստի կփորձենք համաձայնության գալ քաղաքապետի անկուսակցական, չեզոք թեկնածուի շուրջ…
Սա չի նշանակում, որ մենք որևէ կերպ կարգավորում ենք որևէ գործընթաց։ Ընդհակառակը, սա լրացուցիչ մարտական գիծ է՝ բողոքի ակցիան ընդլայնելու և դրան նոր լիցք հաղորդելու համար», - ասել է Բերդիա Սիչինավան։
Իրակլի Կուպրաձեի խոսքով՝ իրենց համագործակցությունը հենց քաղաքացիների պատվերն է, որպեսզի կուսակցությունները կարողանան պայքարել համակարգված և առանց մրցակցության ընդհանուր դաշտում։
«Մենք լավ գիտակցում ենք, որ «Վրացական երազանքը» կփորձի կեղծել/գողանալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բայց ինչ-որ մեկը պետք է պայքարի և խոսի ժողովրդի անունից՝ նրանց կարիքների և խնդիրների մասին։
Մենք հարգում ենք այն ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումը, որոնք պայքարին այլ կերպ են մոտենում, բայց մենք բոլորս համաձայն ենք գլխավոր նպատակի շուրջ՝ վերջ դնել ռուսական անօրինական կառավարմանը և վերադարձնել երկիրը ժողովրդին։ Մենք կոչ ենք անում քաղաքական և հասարակական միավորումներին, բողոքի ակցիային մասնակցող ակտիվ մարդկանց միանալ մեզ։ Սա մեծ պայքարի սկիզբ է։ Մեր դռները բաց են բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի համար», - ասել է Կուպրաձեն։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 4-ին: Ընտրություններին մասնակցում են ընդդիմադիր «Գախարիան հանուն Վրաստանի» և «Լելո - Ուժեղ Վրաստան» կուսակցությունները:
Առանց նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ 8 կուսակցություն բոյկոտում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝
- «Ախալի»
- «Գիրչի - ավելի շատ ազատություն»,
- «Դրոա»
- «Ֆեդերալիստներ»,
- «Միացյալ ազգային շարժում»
- «Ստրատեգիա Աղմաշենեբելի»
- «Եվրոպական Վրաստան»
- «Ազատության հրապարակ»:
Նրանց համատեղ հայտարարության համաձայն՝ նրանք ամեն ինչ կանեն «ոչ ժողովրդավարական, օլիգարխիկ համակարգի վերջը» արագացնելու համար՝ «սկզբունքային, անզիջում պայքարի» միջոցով: Նույն կոչով նրանք հուլիսի 19-ին կազմակերպել են հանրահավաք-երթ՝ քաղաքացիական հասարակության այլ խմբերի հետ միասին:
Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի վերջին հարցման համաձայն՝ «Լելո - Ուժեղ Վրաստանի» վարկանիշը կազմում է 9.5%, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» վարկանիշը՝ 10%: (Արդյունքները նշված են բաշխմամբ): Մայրաքաղաքում նրանց վարկանիշները հետևյալն են. «Լելո - Ուժեղ Վրաստան»՝ 10.6%, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 5.7%։
Նույն հարցման համաձայն՝ եվրոպամետ ընդդիմադիր ընտրողների ավելի մեծ մասը (43%) կողմ է ընդդիմության կողմից տեղական ինքնակառավարման ընտրությունները բոյկոտելուն, մինչդեռ 26%-ը՝ վերապահումներով մասնակցությանը։ 20%-ը կողմ է անվերապահ մասնակցությանը։
Հուլիսի 9-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում նշվում էր, որ հոկտեմբերի 4-ի ընտրությունները, հաշվի առնելով ներկայիս քաղաքական և իրավական պայմանները, իրական հնարավորություն չեն ներկայացնում վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը արտահայտելու համար։
