Ռուսթավիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում մեծամասնություն չունեցող «Վրացական երազանքը»՝ «Ազգային շարժման» խմբակցության նախկին անդամների օգնությամբ պաշտոնանկ է արել սակրեբուլոյի նախագահ, Գախարիայի կուսակցության ներկայացուցիչ Նոդար Շերոզիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Նոդար Շերոզիային պաշտոնանկ անելու որոշումը սակրեբուլոյի անդամներն ընդունել են գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 21 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ, սակրեբուլոյի նախագահի հեռացմանը կողմ է եղել 18 պատգամավոր։
Համաձայն ՏԻՄ օրենսգրքի՝ այս որոշման համար անհրաժեշտ էր սակրեբուլոյի անդամների ցուցակի կեսից ավելիի ձայնը։ Ռուսթավիի սակրեբուլոն ընդհանուր առմամբ ունի 35 անդամ, որոնցից միայն 16 պատգամավոր է ներկայացնում «Վրացական երազանքը»։ 2021 թվականի վերջին ինքնակառավարման ընտրությունների արդյունքում Ռուսթավիի սակրեբուլոյում ընդդիմությունը մեծամասնություն էր ներկայացնում, թեև վերջերս «Ազգային շարժում» խմբակցությունը կորցրել էր 4 անդամ։ «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեն ասում է, որ նրանք չորսն էլ հեռացվել են խմբակցությունից՝ կուսակցությանը ոչ հարիր վարքագծի պատճառով։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության ներկայացուցիչները «Վրացական երազանքին» և «Ազգային շարժմանը» մեղադրել են համագործակցության մեջ։
«Վրացական երազանքը» «Ազգային շարժման» հետ միասին պաշտոնանկ է արել սակրեբուլոյի նախագահին, ով մեր թիմի անդամ է։ Այսինքն՝ իմպիչմենտը միասին են կազմակերպել։ Սա դասական հաստատումն է այն բանի, ինչ մենք վաղուց ասում էինք, որ «Երազանքն» ու «Նացերը» համագործակցում են միմյանց հետ»,- ասել է Գախարիայի կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անա Բուչուկուրին։
Սակրեբուլոյի նախագահի տեղակալներն ու հանձնաժողովների ղեկավարներն այսօր հեռացվել են իրենց պաշտոններից։
Այս գործընթացին նախորդել է «Վրացական երազանքից» Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի և սակրեբուլոյում իշխող կուսակցության ներկայացուցիչների երկարաժամկետ տարաձայնությունները արդեն նախկին ղեկավարության հետ։
Ապրիլի 17-ին «Վրացական երազանքից» Ռուսթավիի սակրեբուլոյի 16 անդամներ դիմել են սակրեբուլոյի նախագահին՝ հրավիրելու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեր նախագահին, տեղակալներին ու հանձնաժողովների նախագահներին հեռացնելու հարցը, և կընտրվեր նոր ղեկավարներ։ Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Արչիլ Ձամաշվիլիի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ սակրեբուլոյի նախագահը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացներ արտահերթ նիստ հրավիրելու կամ պատճառաբանված մերժման մասին, ինչը նա չի արել։ Ուստի սակրեբուլոյի գրասենյակի ղեկավարը արտահերթ նիստ է նշանակել ապրիլի 24-ին։
