Պաշտպանական գազային զենքի ձեռք բերման/գրանցման համար կպահանջվի ներքին գործերի նախարարության համաձայնությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ներքին գործերի նախարարի «Օգտագործման կամ սեփականության իրավունքով զենք-զինամթերք կրելու, պահելու, փոխադրելու, փոխանցելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին» հրամանում կատարված փոփոխություններով, եթե անձը ցանկանում է գազային զենք գնել/գրանցել, պարտավոր է Սպասարկման գործակալություն ներկայացնել ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնի համաձայնությունը։
Հետաքրքրվող անձի գրավոր դիմումի և համապատասխան հանգամանքների ուսումնասիրության հիման վրա ՆԳՆ համապատասխան տարածքային մարմինը, այսինքն՝ ոստիկանության բաժինը, գրավոր որոշում է կայացնում համաձայնության կամ մերժման մասին։
Նախարարի հրամանի համաձայն՝ համաձայնություն տալուց հրաժարվելու հիմք է հանդիսանում ոստիկանության վարչական շենք հրավիրված անձի չներկայանալը/հրաժարվելը և/կամ լիազորված անձի բնակության/զենքի պահպանման վայր մուտք գործել թույլ չտալը։
Գազային զենքը պաշտպանական զենքերից է։ Վրաստանի «Զենքի մասին» օրենքի համաձայն՝ այն նախատեսված է արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով կենդանի օբյեկտին ժամանակավոր շարքից դուրս հանելու համար։
