«Այն ֆոնին, երբ մենք վերջին երկու տարիներին տնտեսությունը երկնիշ՝ 10 տոկոսով ավելացնում ենք, գեներացիան չի բավարարում տնտեսության աճին։ Բնականաբար, սպառումն ավելանում է, և այս ամենը դժվարություններ կառաջացնի առաջիկա մի քանի տարիներին, եթե մենք չսկսենք նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցել»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետն առաջիկա 3 տարում էներգետիկայի ոլորտում առնվազն 3 մլրդ դոլարի ներդրում է ակնկալում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ուկրաինայում շարունակվող այս պատերազմը և ճգնաժամը մեկ անգամ ևս բացահայտեցին այն դժվարությունները, որոնք ունեն երկրներն ու պետությունները, մասնավորապես էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը։ Վրաստանն, իհարկե, ունի բավականին մեծ ռեսուրսներ, հատկապես հիդրո ռեսուրսներ, ուստի այդ ռեսուրսը պետք է հնարավորինս խելամտորեն օգտագործվի: Սա է մեր հիմնական առաջնահերթությունը, և մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Մենք խորհրդակցություններ ենք ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ և այս սխեման, որը հիմա ներկայացնում ենք ձեզ, կարելի է ասել, որ համաձայնեցված է, ընդունվել է, և ընդամենը մի քանի օրից այն պաշտոնական կդառնա։ Ի՞նչ նկատի ունենք նոր առաջարկ, նոր սխեմա ասելով՝ գիտեք, որ վերջին տարիներին այսպես կոչված երաշխավորված գնման սխեման կասեցվել է, և մոտ 800 ՄՎտ ՀԷԿ-երի համար այս ուղղությամբ հուշագրեր են ստորագրվել, թեև մի քանիսը սկսել են շինարարությունը, բայց այդ պայմանագրերը չեն կնքվել, դա մեկ հարց է։ Երկրորդ հարցը՝ այսպես ասած, անհասկանալի էր նոր նախագծերի ճակատագիրը, և ներդրողներին ընդհանուր առմամբ ավելի հստակություն էր պետք»,- վարչապետը ներդրողներին առաջարկել է նոր սխեմա, որը ներառում է ՀԷԿ-ի շահագործումից հետո 15 տարի ժամկետով գների տարբերության cfd պայմանագրով՝ էներգետիկ նախագծերի աջակցություն:
«Աջակցության նոր սխեման ներառում է աճուրդով առաջիկա երեք տարում 1500 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցման խթանում։ Իհարկե, սա չի ներառում արդեն նշածս 800 ՄՎտ-ը, ինչպես նաև չի ներառում այնպիսի խոշոր նախագծեր, ինչպես՝ «Նամախվանին», «Նենսկրան» և «Խուդոնին»: Այսինքն, ընդհանուր առմամբ, միայն այս 1500 ՄՎտ հզորության կառուցմանը նպաստելով՝ մենք ակնկալում ենք մոտավորապես 2,2 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում։ Սրան կավելանան 800 ՄՎտ հզորությամբ ծրագրերը և այլ խոշոր նախագծեր, որոնք առանձին կքննարկենք։ Առնվազն կարելի է ասել, որ առաջիկա 3 տարիների ընթացքում, վերապահումով, որ բոլոր այս նախագծերը կստորագրվեն ու կյանքի կկոչվեն, մենք ակնկալում ենք առնվազն 3 միլիարդ դոլարի ներդրում էներգետիկայի ոլորտում։ Սա շատ կարևոր որոշում է, քանի որ մի կողմից մենք հստակություն ենք բերում, մյուս կողմից հայտարարում եմ, որ դա մեր հիմնական առաջնահերթությունն է, և, իհարկե, ներդրողները կստանան առավելագույն աջակցություն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ 2008 թվականից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ, հիդրոէլեկտրակայանների նախագծերի վերաբերյալ ներդրողների հետ կնքվել է փոխըմբռնման 187 հուշագիր։
Վրաստանի հաղորդման ցանցի զարգացման 10-ամյա պլանով (2021-2031 թթ.) երկրում նախատեսվում է կառուցել 123 փոքր, միջին և խոշոր հիդրոէլեկտրակայաններ։
Տեղի բնակիչներն ու բնապահպանական կազմակերպությունները դեմ են երկրի տարբեր շրջաններում տասը հիդրոէլեկտրակայանների կառուցմանը։ Մի քանի գործեր նույնիսկ վիճարկվել են դատարանում՝ հիմնականում անբավարար հետազոտությունների, սպասվող վտանգների և առանց հանրության մասնակցության կայացված որոշումների պատճառով։
Բնակչության դիմադրության պատճառով դադարեցվել է 424 ՄՎտ հզորությամբ Նամոխվան ՀԷԿ-երի կասկադի, 280 ՄՎտ հզորությամբ Նենսկրա ՀԷԿ-ի և 650 ՄՎտ հզորությամբ Խուդոն ՀԷԿ-ի շինարարությունը։