Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի խոսքով՝ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը դադարեցրել է գերմանա-վրացական գիտական համագործակցության զարգացումը, որը ներառում է նաև ուսանողների տեղափոխումը։
«Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարությունը Վրաստանի կողմից ակադեմիական ազատության սահմանափակումների և ԵՄ-ին նրա անդամակցության կասեցման պատճառով՝ դադարեցրել է գերմանա-վրացական գիտական համագործակցության զարգացումը, ներառյալ ուսանողների տեղափոխումը, հետազոտությունները և Վրաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին:
Գերմանական համալսարաններում սովորած վրացիները, հիմնականում գերմանական կրթաթոշակներով, գիտեն կորստի գինը»,- գրել է Գերմանիայի դեսպանը X հարթակում։
Նմանատիպ որոշումը, ըստ Պետեր Ֆիշերի, դեռևս չի վերաբերում Վրաստանի ներկայիս ֆինանսավորմանը, որը կազմում է գրեթե 1 միլիոն եվրո, ինչպես նաև «առատաձեռն կրթաթոշակային ծրագրերին», ինչպիսին է, օրինակ, Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագիրը:
«Բայց, ցավոք, Գերմանիան ուսումնասիրում և վերանայում է Վրաստանի հետ իր հարաբերությունների բոլոր ասպեկտները»,- նշում է Պետեր Ֆիշերը։
