«Միևնույն տեսակի վառելիքը, օրինակ՝ «Ռեգուլյար» տեսակի բենզինը, փոքր ցանցերում մոտ 30-70 թեթրիով ավելի էժան է, քան խոշոր ընկերություններում։ Փոքր բենզալցակայաններում սպառողները գործնականում նույն որակի վառելիք են ձեռք բերում»,- ասում է Վրաստանի մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեքվինաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Նման տարբերությունը, երբ վառելիքը նույն տեսակի է, ներկրված նույն երկրից՝ կարող է զարմացնել սպառողին։ Փոքր ցանցերն ունեն մեկ խնդիր և մենք նրանց հորդորում ենք բարձրացնել հաճախորդի վստահությունը: Կարծիք կա, որ քանի որ դրանց մոտ վառելիքը էժան է, ուրեմն ճշգրտության ու որակի խնդիր կա։ Գուցե ինչ-որ տեղ խնդիր կա, բայց շատ ընկերություններում դա այդպես չէ»,- ըստ Իրակլի Լեքվինաձեի, վառելիքի գների նվազումը սկսվել է օգոստոսին, իսկ սեպտեմբերին այս միտումը կպահպանվի.
«Օգոստոս ամիսն առանձնանում է գների նվազման միտումով։ Բոլոր տեսակի վառելիքի դեպքում օգոստոսին գները նվազել է մոտավորապես 30-40 թեթրիով: Սա վերաբերում է պրեմիում, ռեգուլյար, դիզելային վառելիքին: Սեպտեմբեր ամսին, այսօրվա տվյալներով, մի քանի ընկերություններ գները իջեցրել են մոտ 5 թեթրիով, չնայած սեպտեմբերին մեր ակնկալիքն այն է, որ գները պետք է շարունակեն նվազել»։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսին հայտարարեց, որ Մրցակցության գործակալությանը հանձնարարել է ուսումնասիրել վառելիքի գները։ Մինչ այդ՝ մեկ ամիս առաջ, Ղարիբաշվիլին հրապարակավ դիմել էր վառելիք ներկրողներին և խնդրել նրանց հաշվի առնել բնակչության և երկրի վիճակը և հնարավորինս արագ փոփոխել վառելիքի գները. «Համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար նվազել են՝ հասնելով 95 դոլարի, իսկ լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Ուստի ես ակնկալում եմ, որ շատ շուտով Վրաստանում վառելիքի գները կնվազեն և որքան շուտ սկսվի այս գործընթացը, այնքան լավ կլինի»։
2022 թվականի օգոստոսին Մրցակցության գործակալությունը հրապարակել է ավտոմոբիլային վառելիքի (բենզին, դիզել) շուկայի 7-ամսյա մոնիթորինգի հաշվետվություն, ըստ որի.
- Երկիր ներկրվող վառելիքի 40%-ը եվրոպական է, իսկ 60%-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից և Թուրքմենստանից,
- Ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի ծավալը ընդհանուր ներմուծման մեջ ավելանում է՝ կազմելով ընդհանուր ներմուծման 64-65%-ը,
- 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին մանրածախ գները Վրաստանին վառելիք մատակարարող հիմնական երկրներում՝ Բուլղարիայում, Ռումինիայում գրանցել են աճի միտում, իսկ հուլիսին նվազել են 7-8 ցենտով, ինչ վերաբերում է Վրաստանին, հուլիս ամսին գները բարձրացել են 11 ցենտով,
- Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի ինքնարժեքը միջինը 30-70 թեթրիով ցածր է եվրոպական երկրներից ներկրվող վառելիքից (մարտ-հուլիս), թեև մանրածախ շուկայի խոշոր ընկերությունների դեպքում եվրոպական վառելիքը հասանելի է նույն գնով,
- Ռումինիայից ներկրվող վառելիքը շատ դեպքերում տեղավորվում է մաքսային պահեստում, հետևաբար՝ մնում է ժամանակավոր պահեստավորման ռեժիմում: Մաքսային պահեստից կոնկրետ տնտեսվարողը հիմնականում թանկարժեք վառելիք է վաճառում սեփական մանրածախ առևտրի ցանցին, իսկ ցածր գնով վառելիքի դեպքում մեծածախ վերավաճառում է մեկ այլ ընկերության, որն արդեն վառելիք է տեղափոխում երկիր՝ ազատ շրջանառության ռեժիմում: Նմանատիպ տարբերություն 2022 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ 1 լիտր վառելիքի մակարդակում, կազմել է միջինը 30-70 թեթրի։
Մոնիթորինգի արդյունքների հիման վրա Մրցակցության ազգային գործակալությունը սկսել է ուսումնասիրել ավտոմոբիլային վառելիքի շուկան։
Այսօրվա տվյալներով՝ խոշոր ընկերություններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը տատանվում է 3,29-3,45 լարիի սահմաններում, «Պրեմիումը»՝ 3,69-3,79 լարիի սահմաններում։ Փոքր ցանցերում «Ռեգուլյարի» գինը 3,09 լարի է, «Պրեմիումը»՝ 3,59 լարի։