Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիում «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի վրա խմբակային հարձակման փաստով։ Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126-րդ՝ բռնության հոդվածով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին և նախկին վարչապետին ծեծի են ենթարկել ուշ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Շերատոն» հյուրանոցում։ «Վրաստանի լուրերի» տեղեկություններով՝ նրա վրա հարձակվել են «Վրացական երազանքի» անդամները, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիտո Սամխարաձեն և Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գիորգի Մանվելիձեն։ Մինչ այդ նրանց հարձակման թիրախ է դարձել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի աշխատակից, լրագրող Զվիադ Քորիձեն։
Գիորգի Գախարիան, ով հարձակման պահին եղել է միայնակ, շտապօգնության բրիգադով տեղափոխվել է Բաթումիի հանրապետական հիվանդանոց։ Ըստ հերթապահ բժշկի՝ նա ստացել է քթի ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում։
Շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին աջակցության համար: Առողջական առումով նորմալ եմ։ Այսօր առաջին հերթին ապօրինի բանտարկյալները մեր աջակցության կարիքն ունեն։ Մնացածը՝ հետո»,- գրել է Գախարիան Facebook-ում։
Ոստիկանությունը «Շերատոն» հյուրանոց է ժամանել մոտ մեկ ժամ ուշացումով։ «Հանուն Վրաստանի» փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով՝ հանցագործության վայրի պարագծը դիտավորյալ չի պաշտպանվել, ինչը վկայում է ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից ապացույցների ոչնչացման մասին։
