Global Finance հրատարակությունը եվրոպական կենտրոնական բանկերի ղեկավարների շրջանում Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի գործունեությունը գնահատել ամենացածր միավորով։ 2024 թվականի վարկանիշում D միավոր է ստացել միայն Թուրնավան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Global Finance-ը Նաթիա Թուրնավայի մասին գրում է, որ 2023 թվականի հունիսին Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար նշանակվելը համարվել է «խիստ քաղաքական» որոշում, թեև «սա նրա խնդիրներից ամենաքիչն է, քանի որ նա և ՎԱԲ-ը ներգրավվել են Վրաստանի օրեցօր ավելի սուր քաղաքական տարաձայնություններում»:
Հրատարակությունը նշում է, որ հարցեր են առաջացել Թուրնավայի կողմից 2023 թվականի սեպտեմբերին ընդունած որոշման հետ կապված, երբ «նա չկարողացավ կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայտարարեց, որ վրացի ֆիզիկական անձի ակտիվների սառեցումը երկրի ներսում կիրականացվի միայն վրացական դատարանի որոշման հիման վրա»:
Global Finance-ը գրում է, որ մայիսին Թուրնավան ստիպված է եղել արտարժույթ ծախսել լարիին աջակցելու համար։
«Սա տեղի է ունեցել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հակակառավարական ցույցերի ամենաթեժ պահին: Ըստ Fitch Ratings-ի՝ միջազգային պահուստները 2023 թվականի օգոստոսի 5․4 միլիարդ դոլարից այս տարվա հունիսին նվազել են մինչև 4․6 միլիարդ դոլար: Այս անկումը սկսվել է Թուրնավայի կառավարումից անմիջապես հետո։
«Նա ոչինչ չի արել անցյալ սեպտեմբերին իր պահվածքի վերաբերյալ մտահոգությունները փարատելու համար, և նրա մտերմությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ խաթարել է վստահությունը», - գրում է Global Finance-ը:
Հրատարակությունը նշում է, որ հունիսին Fitch Ratings-ը նախազգուշացում էր տարածել, որ «Ազգային բանկի անկախության հետ կապված ռիսկերը կարող են խաթարել վստահությունը նրա քաղաքականության նկատմամբ՝ պոտենցիալ թուլացնելով Վրաստանի փոքր, բաց և, միևնույն ժամանակ, բարձր դոլարիզացված տնտեսության հնարավորությունները՝ արդյունավետորեն հաղթահարել արտաքին ցնցումները»:
Global Finance-ն իր վարկանիշում Վրաստանի Ազգային բանկի նախագահին առաջին անգամ ներառել է 2018 թվականին։ 2018-2022 թվականներին Ազգային բանկի այն ժամանակվա նախագահ Կոբա Գվենետաձեն հինգ անգամ անընդմեջ հայտնվել է կենտրոնական բանկերի լավագույն ղեկավարների թվում։