«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդն արձագանքել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Բիձինա Իվանիշվիլիին պատժամիջոցների ենթարկելու առաջարկի ներկայացմանը և հայտարարել, որ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» Մեծ Բրիտանիային դարձրել է «իր հերթական խաղալիքը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 2 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 3 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 4 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 5 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
- 6 Մզիա Ամաղլոբելին բոլոր անարդարացիորեն ձերբակալվածների խիզախության խորհրդանիշն է․ Կալլաս և Կոս
Հունվարի 13-ին «Լիբերալ-դեմոկրատներից» բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ջեյմս ՄաքԼիրը առաջարկ է ներկայացրել Համայնքների պալատ, որը դատապարտում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դերը «Վրաստանում Ռուսաստանի ազդեցությանը նպաստելու գործում» և պահանջում նրա դեմ պատժամիջոցներ սահմանել։ Առաջարկի կողմնակիցների թիվն ավելանում է, և այս պահին այն ստորագրել է 15 խորհրդարանական։
«Մեծ Բրիտանիան պատմականորեն միշտ աչքի է ընկել որպես ուժեղ, ինքնիշխան և առաջադեմ պետություն, որի հիմքում ձևավորվել է օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների գաղափարը։ Հենց Անգլիայում են առաջացել հիմնական դատավարական իրավունքները, և մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքը, ըստ որի՝ անձի նկատմամբ սանկցիա կիրառելուց առաջ նրան պետք է պատշաճ լսել և սանկցիան պետք է ապահովվի անսխալական ապացույցներով։
Զարմանալի է, որ այն, ինչ Անգլիայում գիտակցում էին դեռևս 13-րդ և 17-րդ դարերում, 21-րդ դարում բրիտանական կառավարության կողմից ամբողջությամբ մոռացվել և ոտնահարվել է։
[...] Չափազանց մտահոգիչ է, որ այսօր «դիփ սթեյթը»՝ Գլոբալ պատերազմի կուսակցությունը, Մեծ Բրիտանիայի նման երկիրը դարձրել է իր հերթական խաղալիքներից մեկը, ինչպես Ուկրաինան, Լիտվան, Էստոնիան և Եվրախորհրդարանը»,- ասվում է«Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Կուսակցությունը նշում է, որ «առանց որևէ հիմքի նրանք Բիձինա Իվանիշվիլիին սպառնում են պատժամիջոցներով», ով «երկրին ժողովրդավարական անցում է բերել»։
«Եթե Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառի Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ապա պարզ կերևա, որ «դիփ սթեյթը» Մեծ Բրիտանիան հասցրել է Ուկրաինայի, Լիտվայի, Էստոնիայի և Եվրախորհրդարանի մակարդակին, ինչը պետք է համարել բացառիկ ողբերգական իրադարձություն՝ հաշվի առնելով այս պետության պատմական անցյալը։
Եթե պատժամիջոցներ սահմանվեն, Բրիտանիայի հեղինակությունը՝ որպես օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված պետություն, վերջապես կմնա անցյալում:
Սակայն այն ֆոնին, որ «դիփ սթեյթը», այսինքն՝ Գլոբալ պատերազմի կուսակցությունը, ֆիզիկական ոչնչացման է դատապարտել բազմաթիվ պետությունների, Մեծ Բրիտանիայի պետական-բարոյական կործանումն ու անկումը շատ ավելի քիչ ողբերգական իրադարձություն է»,- ասել է Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության քաղաքական խորհուրդը։
Ջեյմս ՄաքԼիրի նախաձեռնության համաձայն՝ Մեծ Բրիտանիան պետք է հետևի ԱՄՆ-ի օրինակին, որը պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և «նույնը անի՝ ժողովրդավարական հետընթացի դեմ ամուր դիրքորոշում ցուցաբերելու համար»։
Այս առաջարկը խորհրդարան ներկայացնելուց առաջ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կրառել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և ՆԳՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
