Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ, կալանքի տակ գտնվող Իոսեբ Գոգաշվիլիի խոսքով, ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին առևանգվել է Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով, իսկ առևանգման կադրերը ջնջվել են ՊԱԾ-ի օպերատիվ-տեխնիկական վարչության կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
2015 թվականից Վրաստանում բնակվող Աֆգան Մուխթարլին 2017 թվականի մայիսի 29-ին անհետացել է Թբիլիսիի կենտրոնից, իսկ հաջորդ օրը նրան գտել են Ադրբեջանի ոստիկանական խցում։ Ադրբեջանում Մուխթարլիին մեղադրել են սահմանն ապօրինի հատելու, մեծ քանակությամբ արտարժույթի մաքսանենգության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
2018 թվականի փետրվարին բանտարկված Մուխթարլին ասել էր, որ ինքը Ադրբեջանի նախագահի և Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլիի գործընկերության «զոհն» է։ Լրագրողի խոսքով՝ նա Վրաստանում հետաքննում էր Իլհամ Ալիևի բիզնեսը, ինչի պատճառով էլ նրան առևանգել են Թբիլիսիից և հանձնել Ադրբեջանի իշխանություններին։
Վրաստանի իշխանությունները հերքել են լրագրողի մեղադրանքները նրա գործի հետ իրավապահ մարմինների առնչության մասին։ 2020 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները բանտից ազատ են արձակել Մուխթարլիին։ Մուխթարլին մեկնել է Գերմանիա, որտեղ կինն ու որդին ապրում են 2019 թվականից։ Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել Մուխթարլիի ընտանիքին։
Վրաստանի ՆԳՆ-ն Աֆգան Մուխթարլիի գործով հետաքննություն է սկսել ՔՕ 143-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նշանակում է ազատությունից ապօրինի զրկում։ Մինչ այժմ գործով ոչ ոք մեղավոր չի ճանաչվել, ոչ մի քրեական մեղադրանք չի առաջադրվել։
Աֆգան Մուխթարլիի գործը բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Գոգաշվիլիի այս հայտարարությունը հրապարակելուց հետո Աֆգան Մուխթարլիի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին միջնորդել է գլխավոր դատախազին և պահանջել գործի արդյունավետ հետաքննություն, վկայի (Իոսեբ Գոգաշվիլիի) պաշտպանություն, ինչպես նաև Գոգաշվիլիի և նրա կողմից նշված անձանց հարցաքննությունը, ովքեր կապ ունեն Մուխթարլիի գործի հետ։ Դատախազությունը Մուխթարլիի գործով Սոսո Գոգաշվիլիին չի հարցաքննել։
Իոսեբ Գոգաշվիլին, ով 2015-2018 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ձերբակալվել է 2022 թվականի հուլիսի 16-ին։ Դատախազությունը Գոգաշվիլիին մեղադրում է նախկինում իր պաշտոնական դիրքերն ու շփումները օգտագործելով կոնկրետ քաղաքացիների անձնական տվյալներ ձեռք բերելու և հանրայնացնելու մեջ՝ դրանով իսկ նպաստելով նշված տեղեկատվության հրապարակմանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Եթե Գոգաշվիլիին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
