«Վրացական երազանքի» կողմից նշանակված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Պատվո շքանշանով է պարգևատրել փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանության այլ ղեկավար անձանց։ Ոչ վաղ անցյալում նրանք մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների են ենթարկվել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Բալթյան երկրների, Չեխիայի և Ուկրաինայի կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 2 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
- 3 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Անրի Օխանաշվիլին ՊԱԾ-ում կփոխարինի Գրիգոլ Լիլուաշվիլիին, Պաատա Սալիան կլինի արդարադատության նախարար
Պետական պարգևը ՆԳ նախարարության ներկայացուցիչներին շնորհվել է «օրենքի և կարգի ամրապնդման գործում հատուկ ներդրման համար»։
«Ձեր անխոնջ աշխատանքը, զգոնությունն ու նվիրումը ապահովում են մեր երեխաների լուսավոր ապագան։ Խաղաղությունը, կարգը և կայունությունը հիմնարար նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության համար։ Ահա թե ինչից է կախված երկրի զարգացումը, տնտեսական առաջընթացը, սոցիալական բարեկեցությունը, լիարժեք կրթությունը, հանրային ծառայությունների անխափան գործունեությունն ու հասանելիությունը:
Այդ իսկ պատճառով մեր երկրի չարակամները նպատակ ունեն խարխլել կարգն ու կայունությունը, հետևաբար՝ պետականությունը։ Համոզված եմ, որ ապագայում նմանատիպ փորձերը նույնքան անհաջող են լինելու, որքան մինչ այժմ։
Ոչ ոք չի կարողանա սասանել վրաց ժողովրդի կամքը՝ շարունակելու ազգային շահերի վրա հիմնված հզոր պետություն կառուցել, որտեղ պաշտպանված կլինեն մեր պատմությունը, մշակույթը, հավատքը, ընտանեկան արժեքները, ազգային ինքնությունը։
Դուք մարդիկ եք, ովքեր, չնայած դժվարություններին, լիովին կատարում են վրացական պետության և վրաց ժողովրդի կողմից ձեզ վրա դրված պարտականությունը՝ պաշտպանել երկրում կարգուկանոնը և մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը», - ասել է Կավելաշվիլին։
«Վրացական երազանքի» կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի առաջարկությամբ Պատվո շքանշանով պարգևատրվել են՝
- Փոխվարչապետ, ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վախթանգ Գոմելաուրին,
- Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Շալվա Բեդոիձեն,
- Ներքին գործերի փոխնախարար, ոստիկանության գեներալ-մայոր Իոսեբ Ճելիձեն,
- Ներքին գործերի փոխնախարար, ոստիկանության գնդապետ Գիորգի Բութխուզին,
- Ներքին գործերի փոխնախարար, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Դարախվելիձեն,
- Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն, ոստիկանության գնդապետ Զվիադ Խարազիշվիլին,
- Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն, ոստիկանության գնդապետ Սուլխան Թամազաշվիլին,
- Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության տնօրեն, ոստիկանության գնդապետ Վաժա Սիրաձեն,
- Ներքին գործերի նախարարության գլխավոր քրեական ոստիկանության վարչության տնօրեն, ոստիկանության գնդապետ Թեյմուրազ Կուպատաձեն,
- Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Միլեր Լագազաուրին,
- Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Միրզա Կեզևաձեն։
