Գործարար Գիորգի Չիկվաիձեն, ով արդեն 9-րդ օրն է, ինչ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում, առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է թիվ 18 բուժհաստատություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 5 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
Մինչ կլինիկա տեղափոխելը բանտարկյալին այցելել է փաստաբան Էկա Բեսելիան։ Նրա խոսքով՝ Գիորգի Չիկվաիձեի վիճակը շատ ծանր է։
«Նա հաշմանդամի սայլակով է և չի կարող ինքնուրույն քայլել: Նա ասում է, որ նույնիսկ ցանկություն չունի քայլ անել: Դա տեսանելի է նաև: Սկզբում նրա համար շատ դժվար էր խոսել, բայց կամաց-կամաց ուժ հավաքեց», - ասել է Բեսելիան «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:
Փաստաբանի խոսքով՝ Չիկվաիձեն մտադիր չէ դադարեցնել հացադուլը և պահանջում է ներկայացնել «գոնե մեկ ապացույց», թե ինչու է որպես խափանման միջոց նշանակված գրավը փոխարինվել ազատազրկմամբ։
«Նա ասում է, որ եթե ինձ բերեն թեկուզ մեկ ապացույց, որ ես մտադիր եմ լքել երկիրը կամ խախտել եմ սահմանված միջոցը, ես պատրաստ եմ դադարեցնել հացադուլս, հիմա նա մեղադրական դատավճռի է սպասում»,- նշել է Բեսելիան։
Գիորգի Չիկվաիձեն և նրա բիզնես գործընկեր Իրակլի Պապիաշվիլին մեղադրվում են մի խմբի կողմից նախապես պայմանավորվածությամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ, որը պատճառել է 1 155 019 լարիի վնաս։
Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և փոխարինել Չիկվաիձեի խափանման միջոցը՝ 50 հազար լարի գրավի փոխարեն կիրառելով կալանք։ Գործարարին ձերբակալել են հենց դատարանի դահլիճում։ Հաջորդ օրը նա հացադուլ է հայտարարել։
Գիորգի Չիկվաիձեին, ով զբաղվել է զբոսանավերի բիզնեսով և տարիներ շարունակ աջակցել է «Վրացական երազանքին», դատախազությունը մեղադրանք է առաջադրել 2024 թվականի հուլիսին։ Գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում և կառավարությանը մեղադրում է ճնշումների մեջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։
