Գուդաուրիում գտնվող հնդկական ռեստորանի երկրորդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է նույն օբյեկտում աշխատող 12 մարդու դի։ ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չկան։
Ինչպես նաև, ըստ հետաքննության նախնական տեղեկությունների, ննջասենյակի մոտ՝ փակ տարածքում տեղադրված է եղել գեներատոր, որը հավանաբար միացվել է երեկ՝ օբյեկտի էլեկտրամատակարարումը դադարելուց հետո։
Մահացած 12 անձանցից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ սպանություն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները, գործի հետ առնչություն ունեցող անձանց հարցաքննությունը շարունակվում է։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
