Գուրջաանիի մունիցիպալիտետի Վաչնաձիանի գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամ Էլենե Մեգրելիշվիլին։ Քաղաքական միության մեկ այլ անդամ՝ Անա Քարթլելիշվիլին, ծանր վիրավորվել է։ Ընտրություններից առաջ նրանք Գուրջաանիի գյուղերում հանդիպումներ են անցկացրել բնակչության հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Ամենադժվար օրերն են՝ կոալիցիայում, ընկերների շրջանում, բոլորի, ովքեր ճանաչում էին մեր երկու ընկերներին՝ Էլենեին ու Անային։ Երեկ Կախեթիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մենք կորցրինք ժպիտով, ուրախությամբ և կյանքով լի Էլենեին, ով անխոնջ պայքարում էր փոփոխությունների և այս երկրի բարելավման համար։ Մեզ համար դժվար է հավատալ ու հասկանալ, որ Անան հենց հիմա պայքարում է իր կյանքի համար։ Այս ճգնաժամի մեջ մենք պետք է զորացնենք ինքներս մեզ, միասին կանգնենք, սգանք ու միասին պայքարենք։ Այս ամենը շատ դժվար է»,- սոցցանցում գրել է կոալիցիայի առաջնորդներից, «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Մելիան։
Վաչնաձիանի գյուղում հոկտեմբերի 14-ին, կեսօրից հետո, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Կենտրոնական ճանապարհով շարժվող երկու ավտոմեքենաներ բախվել են միմյանց, ինչի հետևանքով մեքենաներից մեկը վարող Էլենե Մեգրելիշվիլին տեղում մահացել է։ Անա Քարթլելիշվիլիին տեղափոխել են Թելավիի հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Եվս երկու մարդ վիրավորվել է։
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Վաչնաձիանի գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նույնպես մարդիկ են զոհվել։ Ըստ տեղացիների, մեքենան՝ կորցնելով կառավարումը մտել է բնակիչներից մեկի բակ, որտեղ աշխատել է երկու կին։ Միջադեպի հետևանքով երկուսն էլ զոհվել են։
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հունիսին Վրաստանում ընդհանուր առմամբ 2544 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Զոհվել է 179, վիրավորվել՝ 3356 մարդ։
