Բողոքից խուսափելու համար «Վրացական երազանքը» կփորձի օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքն ընդունել հունիսին՝ Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի ելույթների ժամանակ։ Այս մասին այսօր հայտարարել է «Ախալի» կուսակցության նախագահ Նիկա Գվարամիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Օրենքն արագացված կարգով չի ընդունվի միայն այն պատճառով, որ նախատեսվում է ընդունել հունիսին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, որպեսզի այդ ժամանակ բողոքի ակցիաներ չլինեն, որպեսզի մարդիկ չհասցնեն բողոքել։ Համոզված եմ, որ մենք կկարողանանք աջակցել ազգային հավաքականին եվրոպական ընտանիքում, ինչպես նաև կկարողանանք պաշտպանել մեր եվրոպական հեռանկարը մեր երկրում, նույնիսկ փողոցում և ցանկացած վայրում, որտեղ կարող ենք սահմանադրական արտահայտչական ձևերով»,- ասել է Գվարամիան։
Նա կոչ է արել հասարակությանը և արևմտյան գործընկերներին չվստահել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների խոսքերին։
Իշխող կուսակցությունը մտադիր է երեք ընթեցմամբ էլ ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։
Այսօրվա ճեպազրույցում իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ օրենքի նախագիծը չի քննարկվի արագացված կարգով և հետ չի կանչվի նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի։ «Ոչ մի դեպքում։ Սա սկզբունքային հարց է»,- ասել է Մդինարաձեն։
Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։
