Հանրահավաքը ցրելու ժամանակ ձերբակալված Մաթե Դևիձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը © Guram Muradov/Civil.ge

Հանրահավաքը ցրելու ժամանակ ոստիկանների կողմից Մելիքիշվիլիի պողոտայում ձերբակալված 21-ամյա Մաթե Դևիձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Կուրտանիձեն որոշումը կայացրել է դատախազության միջնորդության հիման վրա։ Պաշտպանական կողմը պահանջել է 2000 լարի գրավի դիմաց ազատ արձակել մեղադրյալին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դատախազությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Մաթե Դևիձեն փայտը թափահարում ոստիկանների ուղղությամբ։ Գործի դատախազ Անի Խուբեջաշվիլին պնդում է, որ մեղադրյալի արարքի արդյունքում տուժել են պարեկային ոստիկանության ներկայացուցիչները։

«Կոնկրետ դեպքում վնասի աստիճանը որոշիչ չէ որակավորման համար։ Այն, որ արարքը ծանր հանցագործություն է, ուղղակիորեն որոշվում է մեղադրյալի արարքով և նրա աճող վտանգով։ Կոնկրետ այս դեպքում տուժել է երեք ոստիկան, որոնցից երկուսը վնասվածքներ ունեն և դա արտացոլված է բժշկական քարտում։ Գործով նշանակվել է փորձաքննություն, որն անմիջականորեն որոշում է վնասի աստիճանը։ Բժշկական քարտը ցույց է տալիս, որ դեմքի և ուսի հատվածում տարբեր տեսակի վնասվածքներ են եղել։ Երրորդ ոստիկանին հասցված հարվածի արդյունքում այս փայտը դիպել է նրա ձեռքին, և կոնկրետ այս դեպքում նա համարել է, որ վնասվածքի աստիճան չունի։ Իհարկե, ստուգումը կատարվում է բոլոր անձանց հետ, բայց այս իրավիճակում տեսանելի վնաս չի եղել»,- հայտարարել է դատախազը։

Անի Խուբեջաշվիլիի խոսքով՝ Մատե Դևիձեի՝ նոր հանցագործություն կատարելու, ապացույցները թաքցնելու և ոչնչացնելու վտանգ կար, ինչի պատճառով էլ դատախազությունը պահանջել է կանխարգելիչ ամենախիստ միջոցը կիրառել։

Դատաքննության ընթացքում մեղադրյալը չի օգտվել խոսելու իրավունքից։

Մաթե Դևիձեն նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում վարչական հիմքերով ձերբակալված 16 անձանց թվում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանին չենթարկվելու և մանր խուլիգանություն կատարելու մեջ, սակայն 48-ժամյա վարչական կալանքի ժամկետը լրանալուց հետո, երբ պետք է ազատվեր մեկուսարանից, գործը վերաորակավորվել է ՔՕ 353 հոդվածի առաջին մասով։ Նշված հոդվածը վերաբերում է ոստիկանի վրա հարձակմանը և նախատեսում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։