Թբիլիսիում, խորհրդարանի մոտ բողոքի ցույցը ցրելու ժամանակ վիրավորվել են մի շարք լրատվականների լրագրողներ և օպերատորներ։ Նրանք մատնանշում են ագրեսիան և հատուկ ջոկատայինների կողմից իրենց աշխատանքին կանխամտածված միջամտությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 5 Edison. Էգզիթ փոլի և ԿԸՀ-ի արդյունքների միջև 13% տարբերությունը վկայում է մանիպուլյացիայի մասին
- 6 Չորս ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Զուրաբիշվիլիի հետ
«Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդր Կեշելաշվիլին ձերբակալվել և ծեծի է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս։
«Լեքսոն կապի դուրս եկավ։ Ասում է, որ հավանաբար քթի կոտրվածք ունի, գլխին վնասվածքներ ունի։ Այժմ նրանց տեղափոխում են կլինիկա։ Տեսախցիկը խլել են»,- սոցցանցում գրել է «Պուբլիկա»-ի խմբագիր Լիկա Զակաշվիլին։
Վիրավորների թվում են «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Աննա Մդիվանը և օպերատոր Նիկո Կոկաիան։ Ըստ «TV Պիրվելի»-ի՝ օպերատորը տեսախցիկով է եղել ու ուղիղ եթերում հեռարձակել է իրադարձությունները, երբ հատուկ ջոկատայինները նրա դեմքին պղպեղի սփրեյ են ցողեց:
Աննա Մդիվանին վիրավորվել է ջրցան մեքենայից։
«Արդեն 20 րոպե շտապօգնության մեքենայում եմ ու հազիվ եմ աչքերս բացում։ Ես չէի կարողանում շնչել, և այրվում էին բոլոր այն տեղերը, որտեղ ջուրը հարվածել է»,- ասել է լրագրողը։ Նա համոզված է, որ ջրի մեջ ինչ-որ օտար նյութ է եղել։
Հեռուստաընկերության տվյալներով՝ ՆԳՆ թիրախը եղել են օպերատորներ Դավիթ Բոչիկաշվիլին և Գիորգի Շեսիուրին։ Վերջինս, ըստ «TV Պիրվելի»-ի, նկարահանում էր քաղաքացիների նկատմամբ բռնություն փաստերը, որի ժամանակ հատուկ ջոկատայինները տարել են նրան ու ֆիզիկական բռնության ենթարկել։
Հատուկ ջոկատայինները ջրցան մեքենա են կիրառել, երբ լրագրող Նանուկա Քաջաիան հարցազրույց էր ձայնագրում պատասխանողի հետ և ուղիղ եթերում էր։
«Մթավարի» հեռուստաընկերության տվյալներով՝ հանրահավաքը ցրելու ժամանակ վիրավորվել են լրագրող Դեա Մամիսեիշվիլին և օպերատոր Գիորգի Գոգինաշվիլին։ Նրանց դեմ հավանաբար այսպես կոչված պղպեղի սփրեյ են կիրառել:
Ակցիայի ընթացքում վիրավորվել են նաև «Նեթգազեթի»-ի լրագրող Գիվի Ավալիանին և OC-ի մեդիայի լրագրող Մարիամ Նիկուրաձեն։
Ըստ «Մեդիաչեկեր»-ի՝ ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել «Պրոեկտ 64»-ի խմբագիր Գիորգի Գոգուային։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» նշում է, որ լրագրողներին դիտավորյալ վիրավորելու փաստերի մասշտաբները վկայում են ոչ միայն նրանց գործունեությունը խոչընդոտելու նպատակի մասին, այլև ոստիկանական ուժերի շահագրգռվածության մասին՝ չլուսաբանել հանրահավաքի բռնի ճնշումը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել լրագրողներին։ Նա X հարթակում գրել է, որ կանգնած է վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների կողքին, որոնց նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում և հարձակում իրենց աշխատանքը կատարելու և շարունակական լուսաբանման ժամանակ։