ՆԳ նախարարությունը նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում հանրահավաքը ցրելու ժամանակ ձերբակալված 21-ամյա Մաթե Դևիձեին մեղադրում է ոստիկանների վրա հարձակվելու մեջ, ինչը քրեական հանցագործություն է և պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա նոյեմբերի 19-ին Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Մ.Դ.-ն ֆիզիկական հարձակման է ենթարկել հասարակական կարգը պաշտպանելու համար մոբիլիզացված իրավապահներին։
Մասնավորապես, հանրահավաքի ժամանակ նա հարձակվել է ոստիկանների վրա և փայտով մարմնական վնասվածքներ հասցրել նրանց։
Գործով ձեռնարկված քննչական գործողությունների և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ իրավապահները ձերբակալել են Մ.Դ.-ին։ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ընթանում է հետաքննություն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Մաթե Դևիձեն մեկն էր այն 16 անձանցից, ում երկու օր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության պատրվակով։ Նույն օրը նրանցից 3-ը ստորագրության հիման վրա ազատ են արձակվել, երկուսին դատարանը դատապարտել է 8-օրյա վարչական կալանքի, իսկ մեկին տուգանել 2700 լարիով։ Մնացած կալանավորները ժամանակավոր պահման վայրից հեռացել են այսօր՝ կալանքի առավելագույն 48 ժամը լրանալուց հետո։
«Դեպքերից մեկի ժամանակ, երբ Նիկա Մելիային և այլ քաղաքացիների էին ձերբակալում, մենք վազեցինք դեպի քաշքշոցները՝ մարդկանց օգնելու։ Այդ ժամանակ ես կորցրի նրան տեսադաշտից և մի քանի րոպե անց տեսա, թե ինչպես են 4 ոստիկաններ փորձում նրան քարշ տալ դեպի մեքենան։ Գնացի օգնելու։ Չկարողացա փրկել, ևս 20 ոստիկան եկավ։ Ծեծել են, խեղդել ու այդպես քարշ են տվել։ Նա վարչական կարգով բերման է ենթարկվել, իսկ այսօր առավոտյան վերաորակավորվել է քրեական հանցագործության հոդվածով։ Իհարկե, դա վախեցնելու փորձ է։ Ինչպես Լազարեն [Գրիգորիադիսը] ընտրվեց որպես քավության նոխազ մարտի ցույցերի ժամանակ, նույնը տեղի է ունենում Մաթեի դեպքում»,- ասել է Մաթե Դևիձեի ընկերը TV Պիրվելիին։
Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ նոյեմբերի 19-ի առավոտյան, երբ ՆԳՆ աշխատակիցները Մելիքիշվիլիի պողոտայում սկսել են բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին, հանրահավաքն ունեցել է խաղաղ բնույթ և եղել է հավաքների ազատության չափանիշներին համապատասխան։ Ձերբակալված 16 հոգուց 10-ը նշել են, որ իրենց հետ վատ են վարվել կամ բռնություն են գործադրել։
