Թբիլիսիում խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի ակցիայի լուսաբանման ժամանակ վիրավորվել է «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մարիամ Գափրինդաշվիլին։ Շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Ինգորողվայի կլինիկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Նա քունքի հատվածում վնասվածք ունի։ Չեմ կարող ասել, թե ինչն է դրա պատճառ դարձել»,- լրագրողին կլինիկա տեղափոխելուց հետո ասել է շտապօգնության բժիշկը։
Երկրորդ օրն է՝ խորհրդարանի մոտ ակցիա է անցկացվում։ Հազարավոր քաղաքացիներ բողոքում են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականի վերջը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ։
Ոստիկանների և ցուցարարների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։ Ներքին գործերի նախարարությունը, ինչպես երեկ, ցուցարարներին ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և այլ հատուկ միջոցներ։
Հանրահավաքի ժամանակ վիրավորվել է «Բաց հասարակության հիմնադրամի» իրավաբան, հանրային պաշտպանի նախկին տեղակալ Սաբա Բրաճվելին։ Ինչպես նա է ասում, իրեն դիպել է հատուկ ջոկատայինների կողմից արձակված ռետինե գնդակը։ Նա աչքի շրջանում վնասվածք ունի։

«Հատուկ ջոկատայիններից առնվազն 100 մետր հեռավորության վրա նրանք ինձ թիրախ դարձրին ու կրակեցին։ Ռեֆլեքսների շնորհիվ աչքի հետ ամեն ինչ կարգին է, երբ կրակեցին փակեցի աչքերս ու կռացա, այդ ժամանակ հատուկ ջոկատայիններից մեկը դուրս թռավ՝ ինձ քարշ տալու։ Այսինքն՝ ցանկացել են ոչ միայն կրակել ու վիրավորել, այլև տանել»,- գրել է Բրաճվելին Facebook սոցիալական ցանցում։
