«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան «հիմնավորված կասկած» է հայտնում, որ ներկա բողոքի ակցիաներին մասնակցող դիմակավորված անձինք Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ չեն և ներկայացնում են տարբեր ոչ ֆորմալ խմբեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Մենք հիմնավոր կասկած ունենք, որ դիմակների հետևում գտնվող, առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող անձինք, տարբեր ոչ ֆորմալ խմբերի անդամներ են և չեն պատկանում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներին։
Ցավոք, ինչպես երևում է դիմակավորվածներին երաշխավորված է անպատժելիությունը, և նրանք շարունակում են բռնություն գործադրել և կողոպտել, քանի որ վնասված և ծեծված մարդկանցից խլում են անձնական իրեր, հեռախոսներ, պայուսակներ և այլն... Կոչ եմ անում դիմակազերծել այդ բռնարարներին։ Դիմակն ու անպատժելիության երաշխիքն այն է, ինչը նրանց ավելի դաժան է դարձնում»,- ասել է Գիորգի Գախարիան։ Ճշտող հարցին ի պատասխան՝ նա հավելել է, որ ոչ ֆորմալ խմբերը, ամենայն հավանականությամբ, մասնավոր անվտանգության ընկերությունների վարձու աշխատողներ են։
«Մենք դիտում ենք այդ մարդկանց հեռուստատեսային կադրերով՝ նրանց շարժումները, սարքավորումները, հագուստները և ինչպես են նրանք իրենց պահում: Պատկերացրեք՝ մարդկանց ծեծում են ծայրահեղ դաժանությամբ, երբ արդեն ձերբակալված են։ Ձերբակալվածներին դաժան ծեծի են ենթարկում, մարդիկ այլևս դեմք չունեն։
Սրանք սովորական պատժիչ միջոցառումներն են, որ այս կազմավորումները գիշերներն իրականացնում են Թբիլիսիի փողոցներում՝ Իվանիշվիլիի հրահանգով։
Ծեծի ենթարկվածների թիվն արդեն հարյուրավոր է, հատկապես հատուկ դաժանությամբ հարվածներ են հասցվում մարդկանց գլխին ու դեմքին»,- ասել է Գիորգի Գախարիան։
Գախարիայի խոսքով՝ երեկ երեկոյան մյուս ցուցարարների հետ ծեծի են ենթարկվել իր կուսակցության անդամները՝ նրանցից երկուսին տեղափոխել են բուժհաստատություն, իսկ երկուսին հայտնաբերել են քննչական մեկուսարանում։
«Այն, ինչ կատարվում է վերջին հինգ գիշերվա ընթացքում, կատարյալ անկարգություն է, անօրինականություն և բացառիկ դաժանության բռնություն, այն ոչնչացնում է ոստիկանությունը։ Եթե ոստիկանությունը չունենա բարոյական և իրավական հնարավորություններ և իրավունք՝ պաշտպանելու մեր փողոցներում կարգուկանոնը, մենք կհասնենք լիակատար քաոսի, և այդ քաոսի պատասխանատվությունը սկզբից մինչև վերջ կլինի իշխող ուժի վրա»,- ասել է Գիորգի Գախարիան, ով 2017-2019թթ զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Նա իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր ապօրինի բերման ենթարկվածներին, հանել բռնաճնշումների մասնակիցների դիմակները և անհապաղ դադարեցնել իրենց կարծիքն արտահայտող մարդկանց նկատմամբ բռնությունները։
«Երբ ավարտեք այս ամենը, հայտարարեք նոր ընտրությունների օրը»,- ասել է Գախարիան։
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես նախորդ գիշերները, Ռուսթավելիի պողոտայում և նրա հարակից տարածքում բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանական ուժերը կիրառել են ջրցան մեքենաներ և մեծ քանակությամբ արցունքաբեր գազ։ Հատուկ ջոկատայինները դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին։ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ շտապ օգնության կենտրոնի խմբերը հավաքից բուժհաստատություն են տեղափոխել 26 հոգու, որոնցից 23-ը եղել են հանրահավաքի մասնակիցներ, 3-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)