Օկուպացված Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Ռուսաստանի օրվա» կապակցությամբ և հայտարարել, որ այս օրը պետական տոն է նաև «Հարավային Օսիայում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
«Հանրապետության բնակիչների մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, մենք մեզ համարում ենք մեծ պետության մաս և կարևորում ենք մեր հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, գործընկերության և դաշինքի սկզբունքների վրա»,- ասել է Գագլոևը։
Դե ֆակտո նախագահը նշել է, որ Ռուսաստանը «Հարավային Օսիայի» անվտանգության ու կայունության երաշխիքն է։
«2008 թվականի օգոստոսին, երբ Վրաստանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Հարավային Օսիայի դեմ, Ռուսաստանը դուրս եկավ պաշտպանելու մեր ժողովրդին։ Նա ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերեց հանրապետությանը, Վրաստանին պարտադրեց խաղաղություն՝ դրանով իսկ կանխելով Հարավային Օսիայի ժողովրդի լիակատար ոչնչացումը և ճանաչեց Հարավային Օսիայի պետականությունը։
Ռուսաստանը միշտ արձագանքել է ժամանակի մարտահրավերներին խիզախությամբ, ժողովրդի համախմբվածությամբ և ստեղծագործելու ցանկությամբ։
Այսօր Ռուսաստանի ժողովուրդները կրկին ստիպված են դիմակայել արտաքին սպառնալիքներին։ Ռուս զինվորները, այդ թվում՝ Հարավային Օսիայի մարտիկները, պայքարում են Ուկրաինան նացիզմից ազատագրելու համար։ Հայրենասիրություն, ազատություն, արդարություն՝ սրանք այն արժեքներն են, որոնք մենք այսօր էլ պաշտպանում ենք։ Վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- ասված է Գագլոևի հայտարարության մեջ։
Ալան Գագլոեւը «Ռուսաստանի օրվա» կապակցությամբ Վլադիմիր Պուտինին մաղթել է առողջություն և ռուսական պետության ղեկավարի պաշտոնում նորանոր ձեռքբերումներ։
Ռուսաստանը «Հարավային Օսիան» այսպես կոչված անկախ պետություն է ճանաչել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։
2008 թվականի օգոստոսի 7-ին ռուսական բանակը Ռոկիի թունելով հատեց Վրաստանի սահմանը և սկսեց լայնածավալ ցամաքային, օդային և ծովային ռազմական ագրեսիա։ Ռուսական ավիացիան հարձակվեց Վրաստանի տարբեր քաղաքներում տեղակայված ռազմաբազաների և օդանավակայանների վրա, Գորի քաղաքը երկու անգամ ռմբակոծվեց, այդ թվում՝ Գորիի ռազմաբազայի տարածքը։ Ռմբակոծվեցին նաև Թբիլիսիի Վազիանիի ռազմաբազան, ավիացիոն գործարանը, Փոթիի նավահանգիստը, Սենակիի և Մառնեուլիի ռազմաբազաները։ Ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է Վրաստանի 228 խաղաղ բնակիչ, 170 զինվոր և 14 ոստիկան։ 150 000 մարդ լքել է իր տունը, որոնցից շատերը առ այսօր տեղահանվածի կարգավիճակ ունեն։
Այս թեմայով՝
2008 թվականի պատերազմի գործով Հաագայի դատարանը բացառել է Վրաստանի կողմից ցանկացած խախտում