Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը Կրեմլում հանդիպել է Վլադիմիր Պուտինին և նրան հրավիրել Ցխինվալի՝ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության ճանաչման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Շնորհակալ եմ Հարավային Օսիայի ժողովրդի անունից անձամբ իմ շնորհակալությունը հայտնելու հնարավորության համար։ Մենք հիշում ենք, որ հանրապետության համար ամենադժվար ժամանակներում Ռուսաստանի Դաշնությունը միշտ մեր կողքին է եղել, մինչ այսօր աջակցում է մեզ և անգնահատելի օգնություն է ցուցաբերում։ Մենք հիշում ենք 2008 թվականի օգոստոսը, երբ Հարավային Օսիայի բնակչությունը կանգնած էր գրեթե լիակատար ոչնչացման սպառնալիքի առաջ, սակայն ճիշտ և ժամանակին ընդունված որոշումների շնորհիվ ագրեսորը կանգնեց»,- հանդիպման ժամանակ ասել է Գագլոևը։
Դե ֆակտո նախագահի խոսքով, այսպես կոչված Հարավային Օսիայի քաղաքացիները Ռուսաստանի հանդեպ իրենց երախտագիտությունը հայտնում են նաև իրենց գործողություններով, ինչի օրինակն է նշել օս զինվորականների մասնակցությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմում։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում օս մարտիկներն իրենց ռուս եղբայրների հետ պաշտպանում են մեր ընդհանուր պատմությունը, ընդհանուր արժեքները, ընդհանուր համոզմունքները։ Ինչպես նաև, պետք է նշել, որ բոլորն այնտեղ են գնում հաղթանակի հավատով, քանի որ հասկանում են, որ պայքարում են ճշմարտության ու պատմական արդարության համար»,- ասել է Գագլոևը։
Նա նաև խոսել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին և նշել, որ անցյալ տարի Ռուսաստանի և դե ֆակտո հանրապետության միջև բեռնաշրջանառությունն աճել է 12%-ով։
Գագլոևը Պուտինին շնորհակալություն է հայտնել այսպես կոչվածի Հարավային Օսիայի գազաֆիկացման նախագծին աջակցելու համար։
Այսօրվա դրությամբ օկուպացված Ցխինվալիի շրջանում բնական գազով ապոհավված են միայն քաղաք Ցխինվալին և մոտակա բնակավայրերը։
«Սա իրական բեկում կլինի մեր տնտեսության զարգացման համար: Մենք կկարողանանք կասեցնել գյուղական բնակչության արտահոսքը, պահպանել մեր գյուղերը, բոլորովին նոր թափ հաղորդել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Սա մեծ օգնություն կլինի հանրապետության տարածք ներդրողներ ներգրավելու համար։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Հարավային Օսիայի ժողովուրդը երբեք չի մոռանա սա»,- ասել է Ալան Գագլոևը։
Գագլոևի և Պուտինի միջև առաջին հանդիպումը պետք է կայանար փետրվարին, սակայն այն հետաձգվել էր դե ֆակտո նախագահի մոտ կորոնավիրուսային վարակի հաստատման պատճառով։