Հարբած սահմանապահներ ու զբոսաշրջիկների ուղղությամբ կրակոցներ Վաշլովանիի ազգային պարկում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վաշլովանիի ազգային պարկում երեք օր առաջ տեղի ունեցած դեպքը մի քանի հանցագործությունների նշաններ է պարունակում։ Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ՝ Միջնիսկուրիի մերձակայքում, սահմանային ոստիկանության հարբած աշխատակիցներ են պարեկություն արել։ Զինված ու հարբած սահմանապահները բելառուս զբոսաշրջիկներից մեկին ապօրինաբար զրկել են ազատությունից և 2 ժամ չեն հանել ձեռնաշղթաները՝ որպես պատճառ նշելով, որ կորցրել են բանալիները։ Հարբած սահմանապահներից մեկը կրակել է զբոսաշրջիկների վրանների ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները և Վաշլովանիի ազգային պարկի աշխատակազմի ներկայացուցիչները թաքցրել են այս բոլոր հանցագործությունները և տեղեկություն չեն տրամադրել քննչական մարմիններին։ Համենայնդեպս, «Վրաստանի լուրերին» այսպես են ասել թե՛ ՆԳՆ-ից, թե՛ Հատուկ քննչական ծառայությունից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Զբոսաշրջիկների ճամբարի տարածքում չի եղել հեռախոսակապ կամ ինտերնետ։ Ուստի, քանի դեռ արշավախմբի մասնակիցները չեն լքել Վաշլովանիի ազգային պարկը, դեպքի մասին տեղեկություն չի տարածվել։

Այն, ինչ պարզել ենք

- Սահմանային ոստիկանության Դեդոփլիսծղարոյի բաժանմունքի 2 աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարել են հարբած վիճակում։ Նրանցից մեկը Միջնիսկուրիի ճամբարում ձեռնաշղթաներ է հագցրել բելառուս զբոսաշրջիկին և կրակել վրանների ուղղությամբ։ Ճամբարի հարակից տարածքում գտնվել են մոտ հարյուր այցելուներ։ Հարբած սահմանապահը ռուս զբոսաշրջիկներին ստիպել է իր հետ ոգելից խմիչք ընդունել։

- Կրակոցի ձայնից հետո ռացիայով Միջնիսկուրիի սահմանային հատվածից (հեռավորությունը մոտ 700 մետր) կապ են հաստատել հարբած սահմանապահների հետ՝ պարզելու, թե որտեղ և ինչու են կրակել։ Նախքան հատվածի մեկ այլ սահմանապահի ճամբար ժամանումը, հարբած սահմանապահները (մեկը՝ լիցքավորված ատրճանակով) իրենց լապտերները ուղղել են վրաններին և սեռական բնույթի էպիտետներով դիմել ռուս և բելառուս զբոսաշրջիկներին։

- Զբոսաշրջիկը ձեռնաշղթաներով է եղել գրեթե մեկուկես ժամ։ Հարբած սահմանապահն ասել է, որ կորցրել է բանալին և չի կարող բացել ձեռնաշղթաները։ Զբոսաշրջիկի ձեռնաշղթաները հանել են հատվածի երրորդ սահմանապահի ժամանումից հետո:

- Հասնելով Միջնիսկուրիի ճամբարի վայր, երրորդ սահմանապահը հորդորել է հարբած սահմանապահներին ներողություն խնդրել զբոսաշրջիկներից և հեռացրել նրանց:

- Վաղ առավոտյան զբոսաշրջիկների մոտ է եկել սահմանապահ ոստիկանության Միջնիսկուրիի հատվածի մեկ այլ սահմանապահ և ասել, որ ափսոսում են գիշերը տեղի ունեցածի համար, «սահմանապահները երեխաներ ունեն և չպետք է նրանց զոհաբերեն»։

- Միջադեպի ժամանակ Վաշլովանիի ազգային պարկի առնվազն մեկ ռեյնջեր եղել Միջնիսկուրի ճամբարում: «Վրաստանի լուրերը» զրուցել է «Գեո Մեգզուրի» արշավային ակումբի ներկայացուցիչ Լևան Էնուքիձեի հետ։ Ռեյնջերը արշավականներին ասել է, որ ոչինչ չի լսել այդ գիշերը տեղի ունեցածի մասին։

Անցել է երեք օր, և սահմանային ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և հանցագործությունների մասին չհայտնելու փաստով ծառայողական քննություն չի սկսվել։ Սա նշանակում է, որ սահմանապահներն ու ռեյնջերները թաքցրել են կամ հանցագործության մասին հայտնել են ղեկավարությանը, սակայն գերատեսչությունը ինքը թաքցրել է ամեն ինչ։ Ներքին գործերի նախարարությունից «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ դեպքի մասին ոչինչ չգիտեն։

«Գեո Մեգզուրիի» շրջագայության մասնակիցներից ականատես Նանուկա Ավալիանին սոցցանցում գրել է.

«Ես արշավում եմ 2012 թվականից, և սա առաջին անգամն է, և հուսով եմ, որ դա վերջին անգամ կլինի ինձ հետ, ոչ միայն ինձ, այլ նաև այլ զբոսաշրջիկների: Մայիսի 27-28-ին Վաշլովանիի պահպանվող տարածքներում գտնվել է 13 մարդ։ Անցանք սահմանագոտու սահմանապահ կետը, վճարեցինք վճարը, հասանք ճամբար։

Կարծում էինք՝ գտնվում ենք պահպանվող տարածքում, որտեղ ռեյնջերներից բացի կան սահմանապահներ։ Մի խոսքով, մենք մեզ հնարավորինս ապահով էինք զգում, մինչև գիշերը եկավ: Եղանակի պատճառով մենք ստիպված էինք մի փոքր շուտ մտնել վրաններ, իսկ գիշերը մեզ արթնացնում է ժամը 00:00-01:00-ին, ինչպես հետո պարզեցինք, սահմանապահի ձայնը։ Սկզբում մտածեցինք, որ ինչ-որ մեկը խմել է և աղմկում է, բայց ոչ։

Սահմանապահը հարբած էր ու բռնել էր բելառուս ու ռուս զբոսաշրջիկների, որոնց բուլինգի էր ենթարկում։ Ձեռնաշղթաներ դրեց ու ասաց, որ բանալի չունի։ Հետո հրամայեց վերցնել ընկած լոլիկը, լիցքավորեց ատրճանակը և կրակեց մեր ճամբարի ուղղությամբ։ Հետո նորից լիցքավորեց ու դրեց: Մի փամփուշտ անցավ վրանների արանքով։ Ժողովուրդ, մեր վրանների արանքով մի գնդակ անցավ։

Չմոռանանք, որ հակառակ կողմից էլ շարժվում են ադրբեջանցի սահմանապահները։ Ես ցնցված եմ։ Ինձ իսկապես չի հետաքրքրում, թե ով քանի երեխա ունի կերակրելու և ով ինչ ընտանիք պետք է պահի: Մենք էլ ընտանիքներ ունենք, երեխաներ էլ ունենք, ու եթե այդ գնդակը մեզնից մեկին դիպած լիներ, ասեք, ո՞վ էր պատասխան տալու մեր ընտանիքներին։ Այս սահմանապահին ձերբակալելը բավական կլինե՞ր մորս համար»։

Նանուկա Ավալիանիից հետաքրքրվեցինք՝ գիտե՞ն արդյոք այս սահմանապահների ինքնությունը։ «Նրանցից մեկի անունը Կոբա էր։ Նա էր ասում մյուսին՝ ագրեսիվին, որ կանգ առնի, որը կանգ չառավ»։

Քանի որ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են սահմանային ոստիկանության աշխատակիցների կողմից, դրա հետաքննության պատասխանատվությունը կրում է Հատուկ քննչական ծառայությունը։ Քննչական ծառայությունից «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ Վաշլովանիի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում չեն ստացել և այժմ կսկսեն ուսումնասիրել։

Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին արգելվում է իրենց պարտականությունները կատարելիս լինել ոգելից խմիչքների ազդեցության տակ, առավել ևս զենք կրել, սակայն Վաշլովանիի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպը առաջին նման դեպքը չէ, որի մասին հայտնի է։ «Վրաստանի լուրերի» արխիվում պահվում են սահմանապահ ոստիկանների կողմից, հարբած վիճակում միմյանց կամ ուրիշների սպանության առնվազն մի քանի փաստեր։

---------------

Օրվա վերջում Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Վաշլովանիի արգելոցում սահմանապահ ոստիկանության աշխատակցի կողմից զբոսաշրջիկների նկատմամբ հնարավոր ոչ պատշաճ վերաբերմունքի և ապօրինի հրազեն օգտագործելու փաստով, հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով նախատեսված հանցագործության նշաններով։

 «Հետաքննությունը սկսելու համար հիմք է հանդիսացել 2023 թվականի մայիսի 29-ին Հատուկ քննչական ծառայությանը լրատվամիջոցի ներկայացուցչի տրամադրած տեղեկությունը, ըստ որի՝ մայիսի 28-ին ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցը հավանաբար կրակել է Վաշլովանիի ազգային պարկի մոտ տեղակայված զբոսաշրջիկների վրանների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):