ՆԳՆ Հատուկ առաջադրանքների վարչության պետի տեղակալ Միլեր Լագազաուրին, ում նկատմամբ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել, հրաժարական է ներկայացրել: Ինչպես նշել են նախարարությունից, նա լքել է ծառայությունը «անձնական դիմումի հիման վրա»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Վերջերս Արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ենթարկված մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են ՆԳՆ-ից: Մայիսի վերջին հայտնի դարձավ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականի մասին: Կարճ ժամանակ անց, իրենց պաշտոնները լքեցին Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին, մականունը՝ «Խարեբա», և նրա տեղակալներից Միրզա Կեզևաձեն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Գոմելաուրիի, Խարազիշվիլիի և Լագազաուրիի նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերին՝ ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնության համար, իսկ Կեզևաձեի նկատմամբ՝ 2025 թվականի ապրիլին:
Մինչ այդ ՀԱՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ-ը: Գանձապետարանի հայտարարության մեջ նշվել է, որ Զվիադ Խարազիշվիլին և Միլեր Լագազաուրին վերահսկել են քաղաքացիների, քաղաքական ընդդիմության առաջնորդների, լրագրողների և երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները 2024 թվականի մայիսին՝ մինչև ռուսական օրենքի ընդունումը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։ Նրանք նաև պատժամիջոցների են ենթարկվել Բալթյան երկրների կողմից։
Միլեր Լագազաուրին և ՆԳՆ-ի այլ պատժամիջոցների տակ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները «Վրացական երազանքի» նախագահ Միխեիլ Կավելաշվիլիից ստացել են պատվո շքանշաններ՝ «օրենքի և կարգուկանոնի ամրապնդման գործում իրենց բացառիկ ներդրման համար»։
