Դաժան ծեծի է ենթարկվել արևմտամետ ակցիայի մեկ այլ ձերբակալված մասնակից՝ 33-ամյա Սաբա Քևխիշվիլին։ Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին Ռուսթավելիի պողոտայում, երբ հատուկ ջոկատայիններին ցույց է տվել ցուցարարների նկատմամբ բռնության կադրերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Սաբա Քևխիշվիլիի շահերը պաշտպանում է «Սոցիալական արդարության կենտրոնը»։ Կազմակերպության տեղեկություններով՝ դիմակավորված հատուկ ջոկատայինների կողմից իրականացված դաժան ֆիզիկական պատժի արդյունքում Քևխիշվիլին ստացել է քթի, ծնոտի ոսկորների և աչքի խոռոչի կոտրվածք, ինչպես նաև ուղեղի ցնցում։ Ձերբակալության ժամանակ նրանից խլել են բջջային հեռախոսն ու անձնական իրերը։
«Հատուկ ջոկատի կողմից Սաբա Քևխիշվիլիի ձերբակալությանը և նրա նկատմամբ ֆիզիկական բռնությանը նախորդել է խաղաղ ցույցը ցրելու նպատակով հատուկ միջոցների, այդ թվում՝ մեծ քանակությամբ արցունքաբեր գազի կիրառումը։ Ցույցի խաղաղ բնույթը ցույց տալու համար Քևխիշվիլին առաջ է եկել բողոքի ակցիայի մասնակիցներից և Վրաստանի և Եվրամիության դրոշներով շարժվել Ռուսթավելիի պողոտայում գտնվող հատուկ նշանակության ջոկատների ուղղությամբ։
Ուղիղ հեռուստատեսային կադրերում հատուկ ջոկատայիններից մեկը զրուցել է Սաբա Քևխիշվիլիի հետ և հարցրել, թե ինչի համար է նա բողոքում, որից հետո Սաբան բջջային հեռախոսով ցույց է տվել բողոքի մեկ այլ մասնակցի՝ Զվիադ Մաիսաշվիլիի դաժան ծեծի տեսանյութը և ասել, որ իրենք չեն կարող համաձայնության գալ բռնության շուրջ։ Այս դրվագից հետո հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը, որը շփվում էր Սաբա Քևխիշվիլիի հետ, որոշում է ձերբակալել վերջինիս։
Ըստ Սաբայի՝ ձերբակալությունից հետո նրան նստեցրել են Քաշվեթիի եկեղեցու մոտ կայանված միկրոավտոբուսի մեջ, որտեղ հատուկ նշանակության ջոկատի մի քանի աշխատակիցներ անխնա հարվածել են նրա դեմքին, գլխին և ամբողջ մարմնին։ Բռնություններին զուգահեռ ձերբակալվածին սպառնացել են, հայհոյել են ու հարցրել՝ նորից գալո՞ւ է հանրահավաքի»,- ասել են Սոցիալական արդարության կենտրոնից։
Փաստաբան Մարիամ Պատարիձեն «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ Սաբա Քևխիշվիլիի դեմ գործը դեռ չի սկսվել։ ՆԳՆ-ն նրան հավանաբար մեղադրանք կառաջադրի ոստիկաններին անհնազանդության համար։ Փաստաբանը ենթադրում է, որ ՆԳՆ-ն սպասում է Քևխիշվիլիին հասցված վնասվածքների վերանալուն, ինչպես նաև հետաձգում է իրավախախտման մասին արձանագրության կազմումը՝ նրան ոչ ծանր վիճակում դատարան ներկայացնելու համար։
Նոյեմբերի 28-ից ընթացող բողոքի ակցիաների շրջանակներում ՆԳՆ-ն ձերբակալել է ավելի քան 400 մարդու, որոնցից 372-ը վարչական կարգով։
