Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի դեմ պատերազմում, և Ռուսաստանը դա տեսնում է։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է CNN Prima News-ին տված հարցազրույցում, որը տեսագրվել է մայիսի 4-5-ին Չեխիա կատարած այցի ժամանակ, սակայն հրապարակվել է երեկ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Հարցը վերաբերում էր Հայաստանի դիրքորոշմանը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ։ Լրագրողը նշել է, որ Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ «մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում»։
«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք։
Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է․ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա։
«Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ խնդիրների լուծման գործում»,- ասել է Փաշինյանը։
Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հատկապես հիմա, քիչ են քննարկվում կամ ընդհանրապես չեն քննարկվում հարցեր, որոնք իրենց երկկողմ հարաբերությունների կամ տարածաշրջանային օրակարգի մաս չեն կազմում. «Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար»։
