Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ԱԱԾ-ն կանխել է «զինված հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելու փորձ»։ Ըստ կոմիտեի՝ հանցագործությանը մասնակցել են Հայաստանի հինգ քաղաքացիներ, Լեռնային Ղարաբաղի երկու նախկին բնակիչներ և անձինք, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Այս անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների»,- հայտարարել են քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեն պնդում է, որ հավաքագրված անձինք ուղարկվել են ՌԴ Դոնի Ռոստով, որտեղ նրանց ստուգել են՝ ներառյալ պոլիգրաֆի միջոցով՝ պարզելու նրանց քաղաքական հայացքները: Դրանից հետո վարձկանները տեղակայվել են «Արբատ» ռազմաբազայում, որտեղ անցել են մարտական պատրաստություն։
«Նրանց ասել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությունը տապալելն է»,- հայտարարել են քննչական կոմիտեից՝ նշելով, որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը և վերադարձել Հայաստան, իսկ մյուս կասկածյալները «չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը»։
Քննչական կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
