Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտի Սխինասը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 9-ին, կայցելի Երևան՝ Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսություն սկսելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Փոխնախագահ Սխինասը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը և գործընկերության օրակարգի այլ ասպեկտներ։
Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը ԵՄ-ի և նրա անդամ երկրների կողմից ԵՄ-ի և Հայաստանի միջև առանց այն էլ ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության ուժեղ ազդանշան է:
«Այս երկխոսության նպատակն է վերջնականապես վերացնել ՀՀ քաղաքացիների համար վիզայի պահանջը ԵՄ կարճաժամկետ այցերի ժամանակ, այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները էական բարեփոխումներ կիրականացնեն այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան և ապաստանի կառավարումը, հասարակական կարգը և անվտանգությունը, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքները»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Հանձնաժողովը նաև նշում է, որ, ինչպես ցույց է տալիս երրորդ երկրների փորձը, Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու՝ իրականացվելու է ԵՄ անդամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ բարեփոխումների առաջընթացը և զարգացումը վերահսկելու նպատակով։
