Միսիսիպիից հանրապետական սենատոր Ռոջեր Ուիկերը փոխարինել է Ջո Ուիլսոնին Եվրոպայում անվտանգության և համագործակցության ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) նախագահի պաշտոնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
- 3 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 4 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 5 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 6 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
Հելսինկյան հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ սենատոր Ուիկերը ստանձնում է նախագահությունը տրանսատլանտյան անվտանգության համար վճռորոշ պահին, երբ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ պատերազմն է մղում Եվրոպայում՝ սպառնալով ոչ միայն Ուկրաինայի ապագային և անկախությանը, այլև Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների անվտանգությանն ու ինքնիշխանությանը։
«Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանը սերունդների հնարավորություն ունեն հասնելու խաղաղության համաձայնագրի՝ տասնամյակների բռնություններից և ապստամբություններից հետո:
Մինչդեռ Վրաստանում ժողովրդավարությունը գտնվում է խաչմերուկում, քանի որ «Վրացական երազանք» կուսակցությունը ձգտում է երկիրը տանել դեպի Ռուսաստան և հեռու մնալ եվրաատլանտյան ինտեգրման իր ընտրած ուղուց», - ասվում է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ:
Սենատոր Ուիկերը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի, Կալաձեի և Կոբախիձեի դեմ։
Սենատոր Ռոջեր Ուիկերը Միսիսիպի նահանգը ներկայացնում է Միացյալ Նահանգների Սենատում 2007 թվականի դեկտեմբերից։ Հելսինկյան հանձնաժողովում աշխատում է 2009 թվականից։ 2017-2024 թվականներին եղել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը։ Ներկայումս 119-րդ Կոնգրեսում նա Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահն է։
Ինչ վերաբերում է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնին, ով վերջերս աչքի է ընկնում «Վրացական երազանքի» հասցեին իր քննադատությամբ, նա կզբաղեցնի Հելսինկյան հանձնաժողովի համանախագահի պաշտոնը։
