Հիմա հուսահատվելու ժամանակը չէ, հիմա յուրաքանչյուր ձայնն ամեն կերպ պաշտպանելու ժամանակն է․ Գախարիա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Այն, ինչ վերջին ամիսներին արել են անձամբ Իվանիշվիլին և «Երազանքը», մարդկանցից ընտրության իրավունքը խլելն է։ Ընտրությունները որպես ինստիտուտ փրկելը, երեկվա ընտրությունների արդյունքները փրկելն ուղղակիորեն կապված է երկրի եվրոպական ապագան փրկելու հետ։ Հիմա հուսահատության ժամանակը չէ... մենք բոլորս միասին պետք է դիմենք խելամիտ բողոքի այն ձևերին, որոնք առաջին հերթին նպատակ կունենան պաշտպանել մեր քաղաքացիների ընտրությունը, պաշտպանել երկրի եվրոպական ապագան և պաշտպանել ընտրությունների ինստիտուտը»,- ասել է նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ Գախարիայի՝ փաստերը վկայում են, որ Բիձինա Իվանիշվիլին բռնություն է գործել Վրաստանի քաղաքացիների կամքի վրա, և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։

«Ցավոք, դա երեկ տեղի չի ունեցել և մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունեցել: Այս մասին մենք վաղուց էինք խոսում։

Կարող եմ միանշանակ ասել, որ տեղի է ունեցել ընտրողների սիստեմատիկ ահաբեկում, ընտրակաշառք, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի` նույնականացման քարտերի շահարկում։ Կար պետական ​​ծառայողների, այդ թվում՝ սոցիալապես անապահով խավերի վրա ճնշումների համակարգային բնույթ, նրանց ահաբեկում, անձը հաստատող վկայականների շահարկում՝ ընտրությունների արդյունքները և վրաց ժողովրդի կամքը գողանալու նպատակով։

Վերջին ամիսներին մեր թիմը և մեր կուսակցությունը ենթարկվել են աննախադեպ ճնշման։ Իվանիշվիլին անձամբ սպառնաց ինձ ու իմ թիմին՝ երիտասարդ քաղաքական գործիչներին, դատավարությամբ։ Սա, իհարկե, ունեցավ իր կոնկրետ հետևանքները, որոնք արտացոլվեցին նաև ընտրություններում։ Չնայած դրան, ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր թիմի յուրաքանչյուր ներկայացուցչին, մեր դիտորդներին, մեր աջակիցներին, որ չնայած աննախադեպ ճնշմանը և մյուսների համեմատ ամենասակավ ֆինանսական ռեսուրսներին, չնայած այն բանին, որ մենք չունեինք գովազդային ժամանակի հասանելիություն և բազում տարբեր տեսակի ճնշումներ մեր վրա գործադրվեցին ներկայիս իշխանության կողմից, այնուամենայնիվ, մենք կարողացանք բոլորին ապացուցել, որ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը կա և շարունակելու է մնալ մեր երկրի քաղաքական կյանքի առանցքային խոսնակը։

Ուստի այսօր ուզում եմ մեր քաղաքացիներին ասել, որ հիմա հուսահատվելու ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է ամեն կերպ պաշտպանել Վրաստանի քաղաքացիների յուրաքանչյուր ձայնը։ Մենք շատ սերտորեն համագործակցում ենք միջազգային, ինչպես նաև տեղական մոնիտորինգային կազմակերպությունների հետ և կփոխանցենք բոլոր այն տեղեկությունները, որոնք մեր ներկայացուցիչները ձեռք են բերել շրջաններում»,- ասել է Գիորգի Գախարիան։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասնակիցների ձայների ավելի քան 99 տոկոսն արդեն հաշվվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքը» ստացել է ձայների 54,08%-ը, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները ընդհանուր՝ 37,58%։ Ինչպես Գիորգի Գախարիան, այնպես էլ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի», «Միասնություն՝ ազգային շարժման» և «Ուժեղ Վրաստանի» առաջնորդները պնդում են, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։