Թբիլիսիի քաղաքապետարանի և Արդարադատության նախարարության միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, որը նախատեսում է Թբիլիսիի տարածքի ընտրված տարածքներում հողերի գրանցման համակարգային նախագծի իրականացում։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
Կալաձեի խոսքով, այսօր Թբիլիսիի տարածքում կան բազմաթիվ չգրանցված հողատարածքներ, որոնց վրա ոչ մունիցիպալիտետը, ոչ այլ շահագրգիռ անձինք չեն կարող գրանցել սեփականության իրավունք։
«Մայրաքաղաքը ներգրավված չի եղել այս ծրագրում, որն իրականացվում է արդարադատության նախարարության կողմից ողջ երկրում։ Ըստ այդմ, մենք հուշագիր ենք ստորագրել, որը հնարավորություն կտա լուծել նշված խնդիրը։ Ծրագիրը կիրականացնի Հանրային ռեգիստրը, իսկ դրա ֆինանսական աջակցությունն ամբողջությամբ կտրամադրի Թբիլիսիի քաղաքապետարանը։ Ըստ այդմ, նշված նախագծի շրջանակներում սեփականության իրավունքի գրանցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար։
Ծրագրի արդյունքում ընտրված տարածքներում կգրանցվի հազարավոր քաղաքացիների սեփականության իրավունքը՝ հիմք ընդունելով սեփականության իրավունքը և արդար սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կամայականորեն զբաղեցրած հողամասերի կարգավիճակը։ Խոսքն ավելի քան 27 հազար հողամասի մասին է,- ասել է Կալաձեն։
Հողամասերի համակարգային գրանցման նախագիծը փուլ առ փուլ կիրականացվի և կավարտվի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կալաձեի խոսքով, այս փուլում ընտրվել են մի քանի խնդրահարույց վայրեր՝ Դիդգորին, Հին Վեձիսը, Դիղոմին, Կվեսեթին, Բեթանիան, Ծղնեթին, Ախալդաբան, Կիկեթի-Սաղորիսին, Կոջորին, Ծավկիսին, Շինդիսին և Տաբախմելան։