Կառավարության որոշմամբ՝ հողերի համակարգային գրանցումը երկարաձգվել է մեկ տարով և կավարտվի մինչև 2025 թվականի վերջ։ Ինչպես կառավարության այսօրվա նիստում է ասել վարչապետ Իրակլի Կոբախիձեն, բարեփոխման շրջանակներում չափագրվել է 1․5 մլն հողատարածք, որից 1 մլն-ը գրանցվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է սեփականատեր։ Օրական չափագրվել ու գրանցվել է 3500-ից 4000 հողամաս: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավարտին հասցնել։ Ըստ այդմ՝ որոշում ենք կայացրել շարունակել հողերի համակարգային գրանցումը։ Կան քաղաքացիներ, ովքեր դեռ չեն հասցրել գրանցել իրենց հողերը, և նրանք հնարավորություն կունենան ամբողջությամբ անվճար գրանցել իրենց հողատարածքները մինչև 2025 թվականի վերջ»,- ասել է Կոբախիձեն։
Արդարադատության նախարարության հողերի համակարգային գրանցման բարեփոխումը, որը մեկնարկել էր 2022 թվականին, պետք է ավարտվեր մինչև 2024 թվականի վերջը։
Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը չափագրման և գրանցման աշխատանքներ է իրականացնում Վրաստանի 59 մունիցիպալիտետներում, բացառությամբ օկուպացված տարածքների և ինքնակառավարվող քաղաքների։ Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կարող են ստանալ հետևյալ ծառայությունները․ հողամասերի կադաստրային հատակագծման/չափագրման աշխատանքներ, իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում, գործարքի կողմերի ստորագրությունների ստուգում, նոտարական միջնորդություն, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, փաստերի հաստատում, հողամասի գտնվելու վայրի իրավունքը հաստատող փաստաթղթով նույնականացում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում և դրա փոփոխություններ։
Հողամասերի համակարգային գրանցման հետ մեկտեղ քաղաքացիները կարող են օգտվել նաև հողամասերի ոչ համակարգային գրանցումից, որի վճարը (եռամսյա ժամկետում) կազմում է 300 լարի։
