Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների նշանակությունը համեմատել է 1991 թվականի մարտի 31-ին կայացած Վրաստանի անկախության վերականգնման հանրաքվեի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Երկրի պատմության մեջ հազվագյուտ պահեր կան, երբ որոշիչ է, որ ողջ ժողովուրդը, կինն ու տղամարդը, երիտասարդն ու մեծը, դուրս գան ու իրենց խոսքն ասեն։ Ժամանակակից պատմության մեջ նման օրը, հավանաբար, միայն անկախության հանրաքվեն էր»,- ասել է Պապուաշվիլին Մցխեթայում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ հոկտեմբերի 26-ին ազգի կյանքում կրկին վճռական պահ է լինելու։
«Ինչպես 1991 թվականի մարտի 31-ին, հիմա էլ պետք է բոլորս մեկ մարդու նման դուրս գանք և ասենք.
Ուզում ենք կառավարե՞լ, թե՞ որ մեզ կառավարեն։
Ուզում ենք գործել մեր շահերից ելնելո՞վ, թե՞ հետևել ուրիշների շահերին:
Ուզում են խաղաղություն և բարգավաճո՞ւմ, թե՞ պատերազմ և ավերածություններ։ Ուզում ենք պատվով շարունակել Վրաստանի պատմությո՞ւնը, թե՞ ուզում ենք, որ մեր երեխաներին միայն գրքերով սովորեցնեն, որ «Վրաստանը ժամանակին մեծ է եղել»։
Ուզում ենք հայրենիք, լեզու, հավատք, թե՞ ուզում ենք, որ վրացիներին ուրիշները բացատրեն, ի՞նչ նկատի ուներ Իլիան։
Ահա թե ինչու հոկտեմբերի 26-ը մեր անկախության երկրորդ հանրաքվեն է, որտեղ յուրաքանչյուրը պետք է իր արժանի խոսքն ասի։ Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարեկեցությամբ՝ դեպի Եվրոպա»,- ասել է խորհրդարանի նախագահը։
Օգոստոսի 21-ին «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մցխեթայում տեղի է ունեցել առաջին մարզային հանդիպումը։ Միջոցառմանը, որտեղ մոբիլիզացվել է վարչական ռեսուրս, ելույթ է ունեցել նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Իվանիշվիլին ելույթ է ունեցել ամբիոնից, որը շրջապատված է եղել զրահակայուն ապակիներով, որոնք հատուկ նրա ելույթի համար տեղադրված են եղել բեմում։