Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարությունը բարձրացնում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը։ Հուլիսի 1-ից կգործարկվի աշխատավարձերի նոր սխեման, ըստ որի 37 000 ուսուցչի աշխատավարձը կբարձրանա առնվազն 500 լարիով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ինչպես նշել են ԿԳ նախարարությունից՝ այսօր համակարգում կա ավելի քան 52 000 ուսուցիչ, և նրանցից միջինը՝
- 500 լարիով կբարձրանա շուրջ 21 000 ուսուցչի աշխատավարձ,
- 600 լարիով՝ 8000 ուսուցչի աշխատավարձ,
- 700 լարիով՝ 5000 ուսուցչի աշխատավարձ,
- 800 լարիով՝ 3000 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է ընդհանուր ուսուցիչների ավելի քան 70%-ը։
Ուսուցիչների մոտավորապես 25 տոկոսի աշխատավարձը կբարձրանա 300-ից 400 լարիով։ Առնվազն 200 լարիով կավելանա ուսուցիչների մոտավորապես 5%-ի աշխատավարձը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ սա վարձատրության «զգալի բարձրացում» է, որը, ի վերջո, դրական ազդեցություն կունենա հանրակրթական համակարգի և կրթության որակի վրա։
«Իհարկե, սա մեկ քայլ է, որը պետք է արվի կրթական համակարգի հետագա զարգացման ուղղությամբ, իսկ բարեփոխումների իրականացումը կշարունակվի առաջիկա 4 տարիներին։ Ինչպես ընդհանուր, այնպես էլ բարձրագույն կրթության բոլոր ոլորտները կլինեն մեր բարեփոխումների կարևոր ուղղություններից և առաջնահերթություններից մեկը»,- ասել է Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023-2024 ուսումնական տարվա սկզբին Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշխատել է 57 586 ուսուցիչ։
