Ի՞նչ չի արել կառավարությունը Շովիում նման ծանր հետևանքներից խուսափելու համար. հարցազրույց

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Իհարկե, չես կարող խուսափել աղետից, բայց կարելի է պատրաստ լինել դրան։ Երկրագնդի մասին գիտությունների ինստիտուտի նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ կարող էր բավարար ժամանակ լինել՝ մոտ կես ժամ, բնակչությանն ահազանգելու և տարհանելու համար։ Մենք ամուր հիմքեր ունենք պնդելու, որ նման արդյունք չէր լինի, նկատի ունեմ զոհերին»,- «Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում ասել է «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Գուջարաիձեն։ Ռաճայում՝ Շովի հանգստավայրի տարածքում, օգոստոսի 3-ին ձնհալից առաջացած սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է հանգստավայրը, հայտնաբերվել է 18 դի, նույնքան մարդ համարվում է անհետ կորած։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Կանաչ այլընտրանքը» 4 ամիս շարունակ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից պահանջում է փաստաթուղթ, որում նկարագրված են 2022 թվականի երկրաբանական գործընթացների զարգացման արդյունքները և 2023 թվականի կանխատեսումը։ Շրջակա միջավայրի պահպանության նախարարության կազմում գտնվող գործակալությունը օրենքով պարտավոր է հրապարակել այս փաստաթուղթը, որպեսզի բոլորս իմանանք, թե որտեղ են վտանգները։ Պետությունը դա հատկապես թաքցնում է, հետևաբար, մենք չգիտենք, թե ինչ է գրված Շովիի մասին սպառնալիքների գնահատման վերջին փաստաթղթում, թեև «Կանաչ այլընտրանքը» ուսումնասիրել է նախորդ տարիների երկրաբանական տեղեկագրերը․ Շովին պատկանում է աղետային երկրաբանական պրոցեսներով առանձնապես լարված տարածքներին։

Երկրաբանական պրոցեսների վտանգավոր գոտում է նաև Գլոլա գյուղը, Ճանճախի գետի ձախ վտակ Դղվիորայի հովտում զարգացած սողանքները վտանգ են ներկայացնում կենտրոնական մայրուղու և Շովի հանգստավայրի ենթակառուցվածքային օբյեկտների համար։

Շովի հանգստավայրին երկրաբանական վտանգի բարձր ռիսկային կատեգորիա չի հատկացվել միայն 2021 թվականին՝ Դղվիորա գետի առաջացրած խնդիրների պատճառով։ Նույնիսկ 2014 թվականի երկրաբանական տեղեկագրում, որտեղ Շովի հանգստավայրը նույնպես սահմանվում է որպես բարձր ռիսկային գոտի, Դղվիորայի հետ միասին որպես վտանգ է նշվում նաև Ճանճախի գետի աջ վտակներից մեկը։

Բուբա գետի հետ կապված բնական իրադարձությունները հաստատվում են 2017 թվականի հուլիսի 7-ին Օնիի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեսանյութով։

«Խնդիրը կա առնվազն 9 տարի։ Ցավոք, մենք դեռ չենք ուսումնասիրել նախորդ տարիների փաստաթղթերը։ 9 տարի պահանջվեց ամբողջ գետավազանում ակտիվ մոնիտորինգի միջոցառումներ պլանավորելու, վաղ ահազանգման համակարգերի ներդրման, համապատասխան արձագանքման պլանների մշակման համար, քանի որ մենք գիտենք, որ Շովի հանգստավայրը հանրային հավաքատեղի է, և շատ մարդիկ կարող են լինել այս պահին նույն տեղում։

Այս ամենը ստեղծելու համար բավական ժամանակ կար, և եթե այս ամենը լիներ, մենք ամուր հիմք ունենք պնդելու, որ տուժողների առումով նման արդյունք չէր լինի։

Զարգացած իրադարձությունները ցույց տվեցին, որ մոնիտորինգի համակարգը նորմալ չէր գործում, չունեինք համապատասխան արձագանքման պլան և բնակչությանը նախապես ոչինչ հայտնի չէր։ Ոչ միայն բնակչության, այլև համապատասխան պետական ​​կառույցների համար, որոնց պարտավորությունն է արձագանքել նմանատիպ հարցերին»,- ասում է Նինո Գուջարաիձեն։

Նրա խոսքով, «Կանաչ այլընտրանքը» կօգտագործի բոլոր լծակները Շովիի ողբերգության վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։ «Վրաստանի Սահմանադրությունն ասում է, որ պետությունը պատասխանատու է մեր անվտանգ կենսամիջավայրի ապահովման համար։ Ուստի սրա համար ուրիշ ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,- ասում է Գուջարաիձեն։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ով օգոստոսի 5-ին գտնվում էր աղետի գոտում, «Կանաչ այլընտրանքին» և «Մթիս Ամբեբիին» մեղադրել է սաբոտաժի մեջ։

«Ցավոք սրտի, որոշ լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ տարածում էին, թե ինչ-որ հետազոտություն կա, որը ցույց էր տալիս, որ այս հովտում ինչ-որ միջոցառումներ են անցկացվելու, ինչը սուտ է։ Այնտեղ ուրիշ անունով գետ կա, խոսքը Դղվիորայի մասին է, որը ներքևում է, մյուս կողմից՝ ուրիշ ձոր։ Երբ ուղղակի սաբոտաժ է կատարվում՝ նման ապատեղեկատվություն տարածելով, լուրջ հարցականներ են բարձրացվում այդ կազմակերպությունների դոնորների վերաբերյալ։

«Կանաչ այլընտրանքի» և «Մթիս Ամբեբիի» դոնորները, երբ ֆինանսավորում են այն կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն սաբոտաժի են ենթարկում ճգնաժամի պահը և փորձում են խուճապ սերմանել, սա ի՞նչ պահվածք է կամ ընդհանրապես ի՞նչ են ֆինանսավորում։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ կազմակերպությունների դոնորները, բայց կոչ եմ անում նրանց, ովքեր կան, նայեն, թե ինչ են ֆինանսավորում։ Արդյո՞ք դա բարեկամություն է մարդկանց նկատմամբ:

Երբ ճգնաժամային պահին նրանց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները ուղղակիորեն սաբոտաժ են անում ողջ գործընթացը և փորձում խուճապ սերմանել։ Այս խնդրին, կարելի է կարելի է անդրադառնալ այլ ժամանակ, երբ այն ավելի քիչ զգացմունքային կլինի, բայց երբ մենք խոսում ենք նման ողբերգության մասին, երբ գործ ունենք աղետից բխող ճգնաժամային պահերի հետ, երբ մեր մեջքից դանակ են խփում նման ԶԼՄ-ներն ու հասարակական կազմակերպությունները, իհարկե, այստեղ կա նաև նրանց դոնորների պատասխանատվությունը։ Ես կոչ եմ անում նրանց մտածել այդ մասին»,- ասել է Պապուաշվիլին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

Նինո Գուջարաիձեին հարցրինք, թե ինչի է ուզում հասնել իշխանությունը նման հարձակումներով։ «Առաջին հերթին նրանք, իհարկե, փորձում են արդարանալ և ամեն դեպքում փորձում են խուսափել պատասխանատվությունից, որն իրենց վրա է դրված։ Կարծում ենք, որ նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվության հարցը վաղ թե ուշ անպայման առաջանալու է։ Կարծում ենք, որ զրպարտության համար կդիմենք դատարան և Պապուաշվիլիից ներողություն կպահանջենք»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):