«Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան ավարտել է դիտորդների գրանցումը։ Ինչպես հայտարարել է կոալիցիայի մամուլի խոսնակ Լոնդա Թոլորաիան, ընդհանուր առմամբ գրանցվել է 4200 դիտորդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մեր դիտորդները, շարժական խմբերը դիտարկելու են ընտրությունները բացարձակապես բոլոր ընտրատարածքներում։ Մենք նաև համակարգում ենք տեղական մոնիտորինգային կազմակերպությունների հետ՝ համատեղ ապահովելու Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնի պաշտպանությունը»,- ասել է Թոլորաիան այսօր կայացած ճեպազրույցում։
«Իմ ձայնը» նախատեսում է հոկտեմբերի 25-ին ներկայացնել նախընտրական միջավայրի գնահատման հաշվետվություն։ Մինչ այդ Լոնդա Թոլորաիան հայտարարել էր, որ ակտիվ խնդիր են «Վրացական երազանքի» կողմից ընտրողների անձնական տվյալների, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալների ապօրինի հավաքագրման ու օգտագործման փաստերը։
«Անձնական տվյալները, որոնք պատկանում են միայն պետական գերատեսչություններին, ընկնում են իշխող կուսակցության ձեռքում։ Կարծես թե ընտրողների տվյալները պետական գերատեսչությունների կողմից փոխանցվում են իշխող կուսակցությանը՝ իշխող կուսակցության համար ընտրողների կառավարումը հեշտացնելու համար։
Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցներն ու ընդդիմադիր կուսակցությունները տեղեկություններ են տարածում անձնական տվյալների ապօրինի մշակման և կեղծման բազմաթիվ փաստերի մասին, և մենք բազմիցս կոչ ենք արել Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը և Հատուկ քննչական ծառայությանը կատարել իրենց գործառույթները նախընտրական գործընթացում, մինչ այժմ մենք ոչ մի գերատեսչությունից բացատրություն չենք լսել, թե ինչ են արել, ստուգումների և հետաքննության անցկացման մասին»,- նշել է Լոնդա Թոլորաիան։
Մեկ այլ խնդիր է նշվել ընտրողներից անձը հաստատող փաստաթղթերը վերցնելը։ Ինչպես ասել է Թոլորաիան, նման փաստերով տասնյակ քաղաքացիներ են դիմել «Իմ ձայնը» կոալիցիային։
«Նույնականացման քարտերը խլելը նախընտրական շրջանում չի կարող բարի նպատակներ ունենալ։ Տարածված տեղեկատվությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ նույնականացման քարտերը խլելու նպատակն է խոչընդոտել կամք դրսևորել ընտրություններում, ազդել ընտրողների կամքի վրա և ընտրողներին կաշառել»։
Ըստ Լոնդա Թոլորաիայի՝ թվարկված խախտումների մասին տարածված տեղեկատվությունը պարզ է դարձնում, որ «այդ փաստերը լայնածավալ բնույթ ունեն»։
«Իմ ձայնը» ուշադրության կենտրոնում է պահում «ապատեղեկատվական արշավը», որը, ըստ կոալիցիայի, տեղի է ունենում նաև հանրային ծառայություններում։ Թոլորաիայի խոսքով՝ սուտ է տեղեկությունը, թե էլեկտրոնային եղանակով քվեարկությունը գաղտնի չէ։
«Նման ստերի շրջանառությունը միայն իշխող կուսակցության շահերից է բխում և իրականության հետ կապ չունի։ Ձայների հաշվման և քվեարկության ստուգման մեքենաները միացված չեն միմյանց, իսկ գործող էլեկտրոնային քվեարկության ընթացակարգը բացարձակապես ապահովում է քվեարկության գաղտնիությունը»,- ասել է Թոլորաիան։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ միասնական ցուցակում կա 3 113 747 ընտրող։ Ընտրություններին այս տարի առաջին անգամ մասնակցելու հնարավորություն կտրվի 135 922 երիտասարդի։