Վիկտոր Ղիփիանին, ով Credit Suisse-ի հետ միջազգային վեճում պաշտպանում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի շահերը և պարբերաբար հանրությանը տեղեկացնում նրա դիրքորոշումների մասին, քննադատել է իշխող կուսակցությանը «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը նախաձեռնելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մարտի 9-ին և 10-ին հայկական և վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Ղիփիանին ասել է, որ շատ հեշտ էր կանխատեսել, թե ինչ արձագանք կլինի նշված օրինագծի նախաձեռնման դեպքում։
«Այս արձագանքը երևում էր ինչպես տեղում, այնպես էլ մեր արտասահմանյան գործընկերներից։ Ուստի հիմա ասել այն, թե իբր, բավարար բացատրական աշխատանք չի տարվել... Ես հակահարց կունենայի՝ որտե՞ղ էինք մենք մինչ այդ, երբ գիտեինք, որ արձագանքն այսքան բացասական ու ցավալի է լինելու»,- ասել է Հայաստանի Առաջին լրատվականի հետ զրույցում Ղիփիանին։
«Իմեդի» ռադիոյի հետ զրույցում նա նշել է, որ օրինագիծը հերթական անգամ լակմուսի թուղթ դարձավ, թե որքանով է վրացական քաղաքական սպեկտրը գիտակցել, թե ինչպես պետք չէ երկրի ընդհանուր ազգային շահերը շփոթել կուսակցության շահերի հետ։
«Մենք պետք է հռետորական հարցեր տանք. մենք չգիտեի՞նք, որ այս գործընթացի պաշտոնական մեկնարկը նման բուռն արձագանք կունենա ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս։ Ի վերջո, այս մասին մի քանի հայտարարություն ենք ստացել, համենայնդեպս միջազգային կառույցներից, այն միջազգային կառույցներից, որոնց ուղղությամբ է մեր հռչակած, պաշտոնական կուրսը։ Ցավոք, վրացական քաղաքականությունը դարձել է քաղաքականություն հանուն իշխանության, իսկ հանուն իշխանության քաղաքականությունը ստվերել է երկրի զարգացման երկարաժամկետ նպատակներն ու առաջնահերթությունները»:
Ըստ Վիկտոր Ղիփիանիի, օրենքի նախագիծը իրավական տեսակետից հարցեր չի առաջացրել և բովանդակային առումով ցավոտ չէր։
«Բազմիցս ասվել է, որ դա հատուկ վնաս չի հասցնի ոչ կառավարական հատվածին։ Գործունեության սահմանափակումների կամ այլ միջոցների մասին խոսք չի եղել։ Ո՞րն էր օրինագիծը նախաձեռնելու նպատակը։
Եթե այս օրինագծով ոչ մի առարկայական, շոշափելի արդյունք չի ստացվում, ինչո՞ւ էր անհրաժեշտ նախաձեռնել այս նախագիծը և թեժացնել կրքերը։ Օրինագիծը թափանցիկության մասին էր՝ դրդապատճառներից մեկն այսպես է հնչում: Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք թափանցիկության աստիճանի բարձրացման մասին, ապա դրան կարելի էր հասնել գործող օրենսդրության լրացուցիչ մեխանիզմների միջոցով, օրինակ՝ որոշակի լրացումներ և փոփոխություններ կատարելով։
Եթե կա ինչ-որ բան, որը մենք չգիտենք, ապա այն կարելի է ավելի լավ բացատրել: Եթե դա պատշաճ կերպով չբացատրվեց, և գործընթացն այնպես ստացվեց, որ մենք օրինագիծ ենք քննարկում զուտ այն պատճառով, որ դա ոչ կառավարական հատվածում իրական բովանդակային փոփոխության չէր հանգեցնի, բացառությամբ մոնիտորինգի և հայտարարագրման պարտականությունների, ապա միգուցե նրանք, ովքեր նախաձեռնել են այս օրինագիծը, համենայնդեպս, պետք է նման վարժություն կատարեին՝ այս օրինագիծը նախաձեռնելով գրի առնվեր, թե որոնք են պլյուսները, որոնք են մինուսները։ Իմ կարծիքով, մինուսների ցանկը շատ ավելի մեծ կլիներ»,- ասել է Ղիփիանին։
Մարտի 13-ին, օրվա վերջում, «Վրացական երազանքի» անդամ, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին լրագրողներին ասել է, որ Վիկտոր Ղիփիանին «որոշակի ժամանակ է» չի զբաղվում Բիձինա Իվանիշվիլիի իրավաբանական գործերով և կապ չունի նրա հետ»:
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորների աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, իսկ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ստիպված եղավ մերժել ռուսական օրենքը և այն երկրորդ ընթերցմամբ տապալեց՝ մարտի 10-ին։ Օրենքի նախագիծը պարտավորեցնում էր այն լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորուման 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, գրանցվել որպես «գործակալ»։ Արդարադատության նախարարությանը տրվում էր ԶԼՄ-ներում և հասարակական կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, անձնական տվյալների մշակման և 25 հազար լարի տուգանքի լիազորություն։ Նմանատիպ օրենսդրություն Ռուսաստանում գործում է 2012 թվականից և օգտագործվում է անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար: