Ինձ զանգեցին և ասացին, որ սպասում են բնակարանիս մոտ, դա ուղղակի սպառնալիք է. Նաթիա Կուպրաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նաթիա Կուպրաշվիլի

«Այսօր ինձ արդեն չորրորդ անգամ են զանգահարել անհայտ անձինք, այս անգամ վրացական համարով։ Ինձ տվեցին այն բնակելի տան հասցեն, որտեղ մայրս երեխաների հետ էր։ Նրանք ինձ ասացին, որ ինձ սպասում են բնակարանի մոտ և կդիմավորեն ինձ։ Սա ուղղակի սպառնալիք է»,- ասում է Լրագրողական ռեսուրսային կենտրոնի տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին, ով ակտիվորեն մասնակցում է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Առաջին անգամ ինձ զանգահարել են երեկ՝ Ուկրաինայի Դնեպրի համարից։ Ես այնտեղից զանգերին միշտ պատասխանում եմ, քանի որ մեկ տեղահանված ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունենք, և երբեք անպատասխան չեմ թողնում։ Ես բարձրաձայն պատասխանեցի զանգին։ Երբ սկսեցին հայհոյել, ամուսինս կողքիս էր, նա էլ հայհոյեց։

Գիշերը՝ ժամը երեք անց կեսին, ինձ զանգահարեցին Չադից (Կենտրոնական Աֆրիկայի մի երկիր)։ Ես չպատասխանեցի։ Առավոտյան ինձ զանգեցին գերմանական համարով։ Այս զանգն էլ թողեցի անպատասխան։ Քանի որ չկարողացան կատարել առաջադրանքը, չորրորդ անգամ ինձ զանգահարեցին վրացական համարից։ Սպասում էի լրագրողի զանգին ու դրա համար պատասխանեցի անծանոթ համարին։

Անհայտ անձը դիմեց ինձ անունով և ասաց, որ եկել են բնակարանի մոտ։ Հարցրի՝ ո՞ր բնակարանի մոտ, դու ո՞վ ես։ Ինձ տվեցին իմ տան հասցեն, որտեղ ապրում է մայրս, որտեղ են երեխաներս։ Դու ո՞վ ես ասացի։ Ես մտածեցի, որ մայրիկին ինչ-որ բան է պետք: Ասացին երբ իջնես, սկսեցին հայհոյել ու սպառնալ, անցնելու ենք քո վրայով։ Ես անջատեցի հեռախոսը։

Երեկվանից գրում ենք, որ մեզ զանգահարում են անհայտ անձինք և սպառնում։ Այսօր ՆԳՆ-ից մեզ ասացին, որ գործ անգամ չեն հարուցել։ Անձնական տվյալների պաշտպանության տեսչության գրասենյակից մեզ ասում են, որ իրենք մտահոգված չեն։ Անհայտ անձինք տրամադրել են մեր անձնական տվյալները, մշակել դրանք և փորձում են ահաբեկել»,- Նաթիա Կուպրաշվիլիի խոսքով, նա կդիմի դատախազություն հետաքննություն սկսելու խնդրանքով։

Անհայտ անձինք այսօր էլ զանգահարել են «Մոնիտոր» քննչական ստուդիայի խմբագիր Նինո Զուրիաշվիլիին։ «Երեկ ինձ առաջին անգամ զանգեցին։ Նա ինձ հարցրեց՝ դու Նինո Զուրիաշվիլին ես, «Մոնիտոր» ստուդիայից։ Ասացի այո ու սկսեցին հայհոյել։ Հարցրի՝ ի՞նչ եք ուզում։ Ասաց ինչո՞ւ եք ռուսական անվանում թափանցիկության եվրոպական օրենքը։ Հետո ես անջատեցի հեռախոսը։ Մինչ այժմ ինձ ևս ութ անգամ են զանգահարել։

Ես գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ այդ անձնական տվյալները վերցված են ՆԳՆ-ից, քանի որ նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն։ Նրանք արդեն զանգում են մեր հարազատներին»,- «Վրաստանի լուրերին» ասել է Նինո Զուրիաշվիլին։

Չնայած բազմաթիվ դիմումներին՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը 2 օր ուշացումով արձագանքեց ռուսական օրենքի հակառակորդների դեմ կազմակերպված արշավին և ասաց, որ կուսումնասիրի անհայտ անձանց կողմից քաղաքացիների հեռախոսահամարների մշակման օրինականությունը։

«Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին անհայտ անձինք անձնական հեռախոսահամարներով կապվում են քաղաքացիների հետ։ Ելնելով դրանից՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունն իր իրավասության շրջանակներում կուսումնասիրի անհայտ անձանց կողմից քաղաքացիների հեռախոսահամարների մշակման օրինականությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 8-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արդեն հրապարակավ հայտարարեց, որ կուսակցական կառույցների միջոցով իրենք ստեղծելու են տվյալների բազա, որտեղ տեղեկատվություն կհավաքվի բոլոր այն մարդկանց մասին, «ովքեր ներգրավված են բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների և շանտաժի մեջ կամ հրապարակայնորեն հավանություն են տալիս նման գործողություններին»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։