Իրակլի Բերաիան նշանակվել է Անրի Օխանաշվիլիի տեղակալ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Անրի Օխանաշվիլին, ով ոչ լեգիտիմ կառավարության կազմում զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, իր տեղակալ է նշանակել Իրակլի (Դաչի) Բերաիային։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Իրակլի Բերաիան մասնագիտությամբ տնտեսագետ է։ Գերազանցությամբ ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ​​ֆակուլտետը։ Իրակլի Բերաիան օրենսդրական գործունեության երկարամյա փորձ ունի։ Եղել է Վրաստանի 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ Իրակլի Բերաիան մինչև իր քաղաքական գործունեությունն ունեցել է հաջող կարիերա բանկային ոլորտում»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

2004-2016 թվականներին Իրակլի Բերաիան տարբեր պաշտոններում աշխատել է Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող «Քարթու» բանկում. վերջին երեք տարիներին եղել է կենտրոնացված կառավարման վարչության տնօրեն, իսկ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքի» ցուցակով դարձել է Վրաստանի խորհրդարանի անդամ։ Նույն կուսակցության ցուցակով նա դարձել է 2020-2024 թվականների գումարման խորհրդարանի պատգամավոր։

2022 թվականին Բերաիան միացել է «Ժողովրդի ուժին»։ Շարժման անդամներն ասել են, որ «Վրացական երազանքից» առանձնանալու նպատակը «ժողովրդի հետ ճշմարտությունը կիսելն է»։ Իրականում, նրանք հնչեցնում էին իշխող կուսակցության հակաարևմտյան ուղերձները և քննադատում երկրի ռազմավարական գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանին։

2023 թվականին Իրակլի Բերաիան, «Ժողովրդի ուժի» մյուս անդամների հետ, խորհրդարանում ներկայացրեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը, իսկ 2024 թվականին նա այն 84 պատգամավորներից էր, որոնք վերջնականապես ընդունեցին ռուսական օրենքը՝ չնայած հանրության բողոքին և միջազգային քննադատությանը։

2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բերաիան կրկին ընդգրկվել է «Վրացական երազանքի» ցուցակում։ Մինչ Անրի Օխանաշվիլիի տեղակալ նշանակվելը նա աշխատել է որպես ոչ լեգիտիմ պատգամավոր և հասցրել է սատարել «Վրացական երազանքի» ռեպրեսիվ օրենքները, այդ թվում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։