Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի մայրը, Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի նախկին փոխտնօրեն՝ Թամար Զաալիշվիլին, դիմել է դատարան՝ ընդդեմ «TV Պիրվելի» հեռուստաընկերության։ Նա հեռուստաընկերությանը մեղադրում է կեղծ տեղեկություններ տարածելու և զրպարտություն մեջ, և պահանջում է փոխհատուցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Գործը վերաբերում է TV Պիրվելիի «Կեղծ դիպլոմներ նկուղից» ռեպորտաժին, որը հեռարձակվել է 2021 թվականի հուլիսի 10-ին «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդաշարի շրջանակներում, որտեղ պրոֆեսորը մեղադրում է Իրակլի Կոբախիձեի մորը։ Վիճելի նյութի մեջ լրագրողը պատմում է, որ Թատրոնի և կինոյի պետական համալսարանը նկուղներից մեկում կեղծ դիպլոմներ էր տպում, որոնք հետո տալիս էր ուսանողներին։ Համալսարանի նախկին փոխդեկան Մարինե Միքաուտաձեն ասում է, որ իրեն աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ ռեկտորին բացահայտել է այդ գործում։ Միքաուտաձեն տարիներ շարունակ պահանջում է հետաքննել «կեղծ դիպլոմների» գործը, սակայն, ըստ լրագրողի, բոլոր գերատեսչությունների լռության պատճառը «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն է։
«Կոբախիձեի մայրը կրթության նախարարության որակի վերահսկողության կենտրոնի փոխտնօրենն էր։ Այն բանից հետո, երբ կենտրոնը պարզել է, որ թատրոնի կողմից տրված որոշ դիպլոմներ իսկական չեն, եզրակացությունն հրապարակելուց հետո ի հայտ է եկել Կոբախիձեի մոր՝ Թամար Զաալշիվիլիի տեղեկանքը, որտեղ նա գրում է, որ նախկինում կեղծ հայտարարված դիպլոմները իսկական են»,- ասում է սյուժեի հեղինակը։
Թամար Զաալիշվիլին իր հայցում նշում է, որ սյուժեում Մարինե Միքաուտաձեն զրպարտչական հայտարարություն է արել իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ. «Տիկին Թամար Զաալիշվիլին ստորագրել է փաստաթղթրի կեղծման տակ։ Եթե չլիներ կոռուպցիոն շահ, տիկին Թամար Զաալիշվիլին նման կեղծ փաստաթուղթ չէր ստորագրի»։
Թամար Զաալիշվիլին 2015-2017 թվականներին աշխատել է Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն։
«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրակլի Կոբախիձեի մայրն ասում է, որ կեղծ տեղեկությունների տարածման հիմնական նպատակը որդու «պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վնասելն էր»։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ «Վրացական երազանքի» նախագահի մայրը հեռուստաընկերությունից պահանջում է 5555 լարի, իսկ հաղորդման լրագրողից ու պրոդյուսերից՝ 5-ական լարի։
TV Պիրվելիի ներկայացուցիչները կարծում են, որ Թամար Զաալիշվիլիի հայցի նպատակը կարող է լինել լրագրողներին ու հարցվողներին վախեցնելը։
Վերջին ամիսներին «Վրացական երազանքի» անդամներն ու պետական ծառայողները բազմաթիվ հայցեր են ներկայացրել իշխանությանը քննադատող հեռուստաընկերությունների դեմ։
Թբիլիսիի քաղաքապետը և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն «TV Պիրվելիի» հաղորդավարին մեղադրում է զրպարտչական հայտարարություն տարածելու մեջ և բարոյական վնասի համար պահանջում 100 հազար լարի։ Պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին նույն պատճառով բողոք է ներկայացրել «Մթավարի» և «Ֆորմուլա» ալիքների դեմ: «Մթավարի» ալիքի դեմ, 11 քաղաքապետ հնարավոր զրպարտչական հայտարարության պատճառով դատական գործ է սկսել։ Նրանցից յուրաքանչյուրը պահանջում է նույն գումարը՝ 55 555 լարի բարոյական վնասի փոխհատուցման համար։
Ըստ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի»՝ քննադատական լրատվամիջոցների դեմ համակարգված հայցեր ներկայացնելը չի ծառայում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, այլ ուղղված է լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելուն։