Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
Ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Մինչ այդ նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները եղել են Ադրբեջանի սահմանին, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցել են ամբարտակի բացման արարողությանը։ Նրանք թռչել են Թավրիզ քաղաքի ուղղությամբ։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, թեև վատ եղանակը խանգարել է աշխատանքին։ Ըստ առկա տեղեկությունների՝ թուրքական անօդաչու սարքերը հայտնաբերել են ջերմության աղբյուրը և Իրանի իշխանություններին փոխանցել ուղղաթիռի հնարավոր գտնվելու վայրի կոորդինատները։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ուղղաթիռը հայտնաբերել են ամբողջությամբ այրված։
Բացի երկրի նախագահից և արտաքին գործերի նախարարից, ինքնաթիռում ևս 7 մարդ է եղել։ Ավիավթարի հետևանքով զոհվել են բոլորը, այդ թվում՝ Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը, նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները և անձնակազմի անդամները։
Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ պարզված չէ։ Վարկածների թվում դիտարկվում են ինչպես վատ եղանակը, այնպես էլ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
63-ամյա Էբրահիմ Ռայիսին Իրանի Իսլամական Հանրապետության ութերորդ նախագահ է ընտրվել 2021 թվականի հունիսին։ Որպես նախագահ Ռայիսին ազդեցությամբ զիջում էր միայն Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին:
Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում Գերագույն առաջնորդի հավանությամբ նրա լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է փոխնախագահը։ Նոր նախագահի ընտրությունը պետք է անցկացվի առավելագույնը 50 օրվա ընթացքում։
