Հաղորդակցության հանձնաժողովը բավարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության բողոքը և 5000 լարիով տուգանել «Մթավարի արխիին»՝ կուսակցության կողմից պատրաստված քաղաքական գովազդը եթեր հեռարձակելուց հրաժարվելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Այս հոլովակը, կոնկրետ մասը, որը վիճարկվում է, հակասում է օրենքին։ Ընտրություններին չեն մասնակցում թիրախավորված քաղաքացիները, մասնավորապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք քաղաքական սուբյեկտներ չեն, ոչ էլ ԿԸՀ-ում գրանցված քաղաքական սուբյեկտներ։ Իսկ օրենսդրության համաձայն՝ նախընտրական գովազդն այնպիսի գովազդ է, որն ինքնին քաղաքական սուբյեկտ է, այսինքն՝ կուսակցություն քարոզող, կամ մեկ այլ քաղաքական սուբյեկտ»,- ասել է «Մթավարի արխիի» փաստաբան Թամթա Մուրադաշվիլին։
Վիճելի հոլովակի մի հատվածում մակագրված «Ո՛չ բարոյական այլասերմանը» ֆոնին երևում են քաղաքացիական ակտիվիստներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» տնօրեն Էկա Գիգաուրին և քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն, որոնց վրա հարձակվում են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները։
«Վրացական երազանքը» պնդում է, որ այս ուղերձը լինի այս մարդկանց դեմ, նրանք ներկայացվում են որպես «հասարակության բարոյաքայքայում առաջացնող»։ «Չնայած դրան, Հաղորդակցության հանձնաժողովը համարել է, որ նման հոլովակ պետք է հեռարձակվի»,- ասել է Մուրադաշվիլին։
Հաղորդակցության հանձնաժողովը պարզել է, որ նախընտրական հոլովակը, ըստ երևույթին, ատելություն կամ բռնություն չի հրահրում կամ բռնության կոչ չի անում: Կարգավորողի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ընտրական սուբյեկտի պատրաստած տեսահոլովակը ծառայում է ներկայացնելու քաղաքական միավորման նախընտրական տեսլականը։ Ըստ այդմ՝ ներկայացված տեսահոլովակը չի խախտում գործող օրենսդրության պահանջները և հեռարձակողը պարտավոր էր այն հեռարձակել»։
«Մթավարի արխին» դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ընդդեմ Հաղորդակցության հանձնաժողովի կազմած վարչական իրավախախտումների արձանագրության։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ ո՛չ «Ֆորմուլան», ո՛չ «Պիրվելին» եթեր չեն հեռարձակել «Վրացական երազանքի» հոլովակը։
