Իշխող «Վրացական երազանքը» Ծկալտուբոյում իրենց անդամ Էրմիլե Գիգիաձեի մահվան մեջ մեղադրում է «Միացյալ ազգային շարժմանը» և նրա ներկայացուցչին։ Գեգիաձեի մահվան մասին տեղեկությունը սկզբում տարածել էր իշխանական «Իմեդի» հեռուստաալիքը, իսկ հետո կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում այս թեմայի շուրջ խոսել է պատգամավոր Գիվի Միքանաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Իմեդիի» տեղեկություններով՝ Գեգութի գյուղի միկրո շտաբում, տնետուն այցելությունների ժամանակ Ռոլանդ Նուցուբիձեն վիճաբանել է «Վրացական երազանքի» անդամների հետ ու վիճաբանության ժամանակ մի քանի անգամ հայհոյել Էրմիլե Գիգիաձեին։ Հեռուստաալիքը հրապարակել է նաև տեսահսկման տեսախցիկով արված տեսանյութեր, որտեղ երևում է, որ փողոցում դեմ առ դեմ կանգնած մարդիկ վիճում են միմյանց հետ և հավանաբար հայհոյում։ Դրանից հետո նրանցից մեկը՝ Էրմիլե Գեգիաձեն, գնում է կողքի ու նրա ինքնազգացողությունը վատանում է։ «Վրացական երազանքի» պատգամավոր, կրթության, գիտության և երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահ Գիվի Միքանաձեն ճեպազրույցում ասել է, որ Էրմիլե Գեգիաձեն տեղում մահացել է «նյարդայնության ֆոնին»։
«Երեկ Ծղալտուբոյում «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռոլանդ Նուցուբիձեն գնացել է մեր կուսակցության գրասենյակ և բազմիցս բանավոր հայհոյել Էրմիլե Գիգիաձեին, ինչի հետևանքով նյարդայնության ֆոնին այս անձը տեղում մահացել է։ Սա հերթական անգամ հաստատումն ու արտահայտությունն է այն ֆաշիստական քաղաքականության ու գործունեության, որով զբաղվում է «Ազգային շարժումը» և շարունակում է դա անել իր սովորական մեթոդներով։ Մեր թիմի անունից ցանկանում եմ իմ խորին վիշտն ու ցավակցությունը հայտնել Էրմիլե Գիգիաձեի ընտանիքին ու հարազատներին»,- ասել է Միքանաձեն։
Միջադեպին արձագանքել է նաև «Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր՝ Մաիա Բիտաձեն։ Նա նույնպես պատասխանատվությունը դնում է «Ազգային շարժման» վրա։
Ծղալտուբոյի քաղաքային խորհրդի «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Զուրաբ Լեքվինաձեն «Վրաստանի լուրերին» ասում է, որ իշխող կուսակցության մեղադրանքները ադեկվատ չեն։ «Ես Ռոլանդ Նուցուբիձեին չեմ ճանաչում, բայց միջադեպի մասին տեղեկացանք նախընտրական շտաբում։ Մենք չգիտեինք, որ այս հարցով ճեպազրույց է տեղի ունեցել և նման մեղադրանքներ են հնչել։ Դա ոչ ադեկվատ է և իրականության հետ կապ չունի։ «Վրացական երազանքը» փորձում է միջադեպն իր օգտին օգտագործել որպես նախընտրական հնարավորություն»,- ասում է Լեքվինաձեն։
Ներքին գործերի նախարարությունից «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նշանակում է ինքնասպանության հասցնել։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ հրազենի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։