Իվանիշվիլիի փաստաբանը հաստատել է, որ Բաչիաշվիլիից պահանջել են բիթքոյններ վճարել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Թեմո Ցիկվաձեն հաստատել է, որ Համաներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Գիորգի Բաչիաշվիլիից իսկապես պահանջել են վճարել «համապատասխան քանակությամբ» բիթքոյններ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հաստատում եմ, որ շփվել եմ ամբաստանյալի փաստաբանի հետ և նրան ներկայացրել տուժող կողմի առաջարկը (հենց այս անունով)։ Առաջարկի էությունն այն էր, որ տուժող կողմը բարի կամք դրսևորեր, և ամբաստանյալին տրվեր «զեղչ»՝ առաջարկի մեջ նշված չափով (նրան մեղադրում են 8986.8675 բիթքոյն յուրացնելու մեջ), եթե մինչև նախնական դատական ​​նիստը (երբ դեռևս հստակ չէ, թե արդյոք գործը կփոխանցվի դատարան՝ ըստ էության քննության), ամբաստանյալը «բիթքոյնների համապատասխան քանակն անմիջապես վերադարձվեր», - ասել է Իվանիշվիլիի փաստաբանը։

Թեմո Ցիկվաձեի խոսքով՝ ոչ մի հանցավոր արարք չի եղել, այլ դա կողմերի միջև համաձայնության հասնելու փորձ էր։

«Կարծում եմ, որ մեղադրյալի կողմից նման ապատեղեկատվության տարածման նպատակը զանգվածային լրատվության միջոցներով իրարանցում ստեղծելու և իբր սկանդալային տեղեկատվություն տարածելու փորձն է, ինչը, իմ կարծիքով, ակնհայտորեն վկայում է մեղադրյալի դիրքերի թուլության մասին»,- նշել է Ցիկվաձեն։

Հունվարի 23-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում լսումներից հետո Գիորգի Բաչիաշվիլին հայտարարել է, որ 2023 թվականի աշնանը Բիձինա Իավնիշվիլին իր ազատության դիմաց առաջարկել է վճարել 5000 բիթքոյն (մոտավորապես 511 000 000 դոլար այսօրվա արժեքով):

«Եթե ես այն ժամանակ չվճարեի, այս գումարը ամեն ամիս կավելանար 500 բիթքոյնով: Սա կոչվում է «քրեական շչոչիկ», ոչ ավելին»,- ասել է Բաչիաշվիլին՝ հավելելով, որ վերջնագրի ժամկետը լրանալուն պես նրա դեմ դատական ​​գործընթացը սկսել է հապճեպ կերպով։

Գիորգի Բաչիաշվիլին Համաներդրումների հիմնադրամի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2019 թվականներին։ Նա երկար տարիներ շատ մտերիմ էր Իվանիշվիլիի հետ և հատուկ վստահություն էր վայելում։

Դատախազությունը Բաչիաշվիլիին մեղադրում է խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։ Գործը վերաբերում է 8253․13 բիթքոյնի յուրացմանը և անօրինական եկամուտների օրինականացմանը, որը պատժվում է 9-ից 12 տարվա ազատազրկմամբ։ Քննարկվող բիթքոյնի արժեքը, ըստ դատախազության, յուրացման պահին եղել է 39 215 820 դոլար: 2023 թվականի հուլիսի 6-ին դատարանը Բաչիաշվիլիի նկատմամբ 2․5 մլն լարի գրավ է կիրառել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։