Ջավախեթիում պահանջում են մանկապարտեզ բացել՝ վրաց լեզվի ուսուցմանը նպաստելու համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրաստանում ենք ապրում, բայց վրացերեն չգիտենք, սա լավ չէ։ Շատերը կարծում են, որ մենք չենք ուզում վրացերեն սովորել, բայց դա այդպես չէ։ Ուզում եմ գիտենալ լեզուն, բայց մեր դպրոցը ռուսական էր։ Մենք հայերեն գրել-կարդալ էլ չգիտենք, դպրոցում ռուսերեն ենք սովորել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այստեղ նախկինում ապրել են դուխոբորները։ Այժմ դուխոբորների միայն մեկ ընտանիք է ապրում, սակայն դպրոցը դեռ ռուսական է։

Ոչ էլ մանկապարտեզ ունենք, որ երեխաները այնտեղ վրացերեն սովորեն։ 10 տարի առաջ, 5 տարի առաջ, մեկ տարի առաջ էլ էին ասում, որ պետք է մանկապարտեզ բացեն, բայց չկա»։

Ջավախեթիում՝ Փարվանա լճի ափին գտնվող Նոր Խուլգումո գյուղը (նախկին Տամբովկա) Նինոծմինդայից ամենահեռավորն է, շրջանի կենտրոնից գտնվում է 40 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ ձմեռը տևում է 6-7 ամիս։ Ուժեղ քամիների ժամանակ Սամսարի և Ջավախեթիի լեռնաշղթաներից փչող քամին ամբողջությամբ ձյունով է ծածկում գյուղը և փակում՝ Նոր Խուլգումոյի հետ կապող ավտոճանապարհը։

Տեղացիները ռիսկի են դիմում և տրանսպորտով երթևեկում են սառցակալած լճի վրայով, որպեսզի հասնեն Փարվանայի մյուս կողմում գտնվող Փոկա գյուղ կամ Նինոծմինդա քաղաք: Այս ռիսկի հետևանքով շատերը զրկվել են իրենց կյանքից։

  • 20-ամյա Բորիս Թոփալյանը և երեք եղբայրները՝ 24-ամյա Հովհաննես Գիգիլովը, 25-ամյա Վիտալի Գիգիլովը, 26-ամյա Եսայի Գիգիլովը 2004 թվականի դեկտեմբերի 7-ին փորձել են անցնել սառցակալած լճի վրայով՝ սառույցը կոտրվել է և մեքենան ընկել է լիճը: Բոլոր չորս երիտասարդները զոհվել են:
  • 2009 թվականի նոյեմբերի 28-ին սառցակալած լիճն անցնելիս սառույցի տակ է հայտնվել նաև 15-ամյա Պողոս Չիվչյանը։ Երեխան հասցրել է բղավել: Նրա 16-ամյա եղբայրը՝ Ռոմանը, վազել է օգնության։ Սառույցը կրկին կոտրվել է, եղբայրները՝ զոհվել։

Նոր Խուլգումոյի բնակիչները, անվտանգ տեղաշարժվելու համար, տևական ժամանակ է պահանջում են գյուղի հետ կապող ճանապարհը վերակառուցել՝ ճանապարհը մեկ մետրով հողով բարձրացնել, որպեսզի այն քիչ ծածկվի ձյունով։

Գյուղում նախադպրոցական տարիքի մոտ 15 երեխա կա։ Մոտակա գործող մանկապարտեզը Փոկայում է։ Խուլգումոյից ոչ ոք չի կարողանում երեխային տանել այնտեղ։

«Միայն այս տարի է եղանակը լավ, նման ձմեռ հազվադեպ է լինում։ 3-4 տարեկան երեխայի համար դժվար է ամեն օր 30 կիլոմետր ճանապարհ գնալ։ Մեր գյուղում այլ խնդիրներ էլ կան, բայց մանկապարտեզի բացակայությունը հիմնական խնդիրներից է։ Այստեղ մեծերը միշտ դրսում են, անասուններին ենք խնամում կամ դաշտերում ենք աշխատում։ Մեզ բավականաչափ ժամանակ չի մնում, որ երեխաներին կարողանանք պատրաստել դպրոց գնալուն», - Նոր Խուլգումոյում բնակվող Գենադի Գիգիլովը երեք մանկահասակ երեխա ունի։ Երկուսը դպրոցական են, երրորդը՝ երեք տարեկան։ Գենադիի կինը ուսուցչուհի է։ Երբ նա աշխատանքի է՝ երեխան պետք է մնա Գենադիի մոտ: Իսկ նա ստիպված է թողնել գործը՝ կլինի հողամասում, թե անասնագումում, ու վերադառնալ տուն։

Քաղաքացիական հավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ​​ռազմավարության փաստաթղթում ուղղակիորեն գրված է, որ պետական ​​լեզուն սովորելու ամենաարդյունավետ միջոցը այն նախադպրոցական կրթության մակարդակից սկսելն է.

«Նախադպրոցական կրթությունը դեռևս անարդյունավետ կերպով է օգտագործվում որպես քաղաքացիական ինտեգրման քաղաքականության իրականացման նախաբան, հանրակրթության և վրացերենի ուսուցման նախապատրաստական կարևոր ​​գործիք։ Էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջաններում նախադպրոցական կրթության հնարավորությունների և հասանելիության ընդլայնումը պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների զարգացում, որակյալ նախադպրոցական կրթության համար համապատասխան պայմանների ստեղծում և ռեսուրսների մոբիլիզացում: Նախադպրոցական կրթությունը նպաստում է դեռահասների ճանաչողական, սոցիալական և լեզվական ունակությունների և կարողությունների զարգացմանը և մեծապես որոշում է դպրոցական պատրաստվածությունը»:

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի տվյալների համաձայն՝ Վրաստանում վաղ տարիքի երեխաների նախադպրոցական հաստատություններում ընդգրկվածության մակարդակը կազմում է 69,5 %, էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում՝ 25,5 % (միջինում), որը գրեթե չորս անգամ պակաս է եվրոպական նպատակային 95 % ցուցանիշից։ Ընդգրկվածության մակարդակն էլ ավելի ցածր է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ սոցիալապես անապահով և գյուղերում ապրող երեխաների շրջանում:

Անա Մկրտչյանին ասել են, որ Նոր Խուլգումոն փոքր գյուղ է, երեխաները քիչ են և  այնտեղ մանկապարտեզ չի կարող բացվել երեխաների անբավարար քանակի պատճառով։ Օրենսդրությունը չի սահմանում մանկապարտեզ բացելու համար անհրաժեշտ երեխաների նվազագույն թիվ, ընդհակառակը, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին, և դա մունիցիպալիտետի պարտականությունն է։

«Մթիս Ամբեբին» առաջիկա օրերին գրավոր ձևով կդիմի Նինոծմինդայի մունիցիպալիտետին՝ Նոր Խուլգումո գյուղում մանկապարտեզ կառուցելու և դրա գործունեությունն ապահովելու պահանջով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):