Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում՝ հայ համայնքի 19-րդ դարի եկեղեցում, հայտնաբերվել է 984 թվականով թվագրված քար, որի վրա ասոմթավրուլիով (վրացական գրի հնագույն տեսակ) փորագրված է վրացերեն արձանագրություն։ Դրանում հիշատակվում են Բագրատ III Կյուրոպաղատ թագավորը և Հովհաննես Մկրտիչը։ 10-րդ դարի քարը տեղադրված է եկեղեցու արևելյան մասում՝ խորանի ամբիոնի դիմաց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Ըստ «Հետազոտական կենտրոնի» կողմից անցկացվող արշավախմբի անդամ Լևան Ծիքարիշվիլիի՝ հիմնական գործոնը, թե ինչու նախկինում մակագրությունը չի հայտնաբերվել, այն է, որ այն պատված է եղել գիպսով։
«1970-ական թվականներին նույն տաճարում դրսից նկատվել է VII-VIII դարերի արձանագրություն։ Այնտեղ հիշատակվում էր «Ականա» (հավանաբար Ագանայի հին անունը) և եպիսկոպոս։ 1970-ականներին տաճարի ներսի մակագրությունն աննկատ է մնացել գիտնականների համար, ինչը հավանաբար երկու գործոնով է պայմանավորված՝ տաճարը շատ վատ վիճակում է եղել և, ինչպես հաստատում են տեղացիները, այն կողպված է եղել։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ արձանագրությունը պատված է եղել գիպսով։ Ժամանակն ու անձրևը փչացրել են սվաղի ճակատային շերտը։ Մեզ սա հանդիպել է փաստացի պոկված գիպսով և երևում էր արձանագրությունների մասերը»,- ասում է հետազոտողը։

Քարը պետք է դրված լիներ եկեղեցու դռան վրա։ Ինչպես նշում է Լևան Ծիքարիշվիլին, հենց դռան վերևում են արվել նման կարևոր գրությունները։
«Այս գրության հեղինակը պետք է լինի տեղի ֆեոդալ։ Մենք նրա անունը կարդալու փուլում ենք։ Արձանագրության մեջ հիշատակվում է Բագրատ III Կյուրոպաղատը, իսկ միջին մասում նշվում է քրոնիկոն (որն այդ ժամանակաշրջանում տարեթիվը նշելու ձևն էր) 984 թվական։ Բագրատն այս թվականին Կյուրոպաղատի կոչում չի կրել։ Որպես կանոն, քրոնիկոնը նշվում է վերջում։ Ուստի 984 թվականը պետք է լիներ տաճարի շինարարության սկզբի տարեթիվը, իսկ շինարարությունն ավարտվել է այն ժամանակ, երբ Բագրատն արդեն ուներ Կյուրոպաղատի տիտղոսը։ «Մկրտիչը» ուղղակիորեն կարդացվում է, և թվում է, թե այս տաճարն անվանակոչվել է Մկրտչի անունով»,- ասում է Լևան Ծիքարիշվիլին։
Արձանագրությունն ամբողջական չէ, քանի որ բացակայում է քարի մի մասը՝ մոտ 50 սմ։ «Հետազոտական կենտրոնի» անդամները կարծում են, որ քարն օգտագործվել է երկրորդական նպատակներով և դրա համար էլ այն տեղադրվել է ամբիոնի մոտ։ Ըստ նրանց՝ մինչև 19-րդ դարը, երբ հայ համայնքը կառուցել է եկեղեցի, հին տաճարը պետք է ավերված լիներ։
Ագանայի եկեղեցին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել 2012 թվականին, սակայն այսօր այն մնացել է առանց տանիքի ու ավերվում է։ Մշակույթի նախարարությունը և նրան կից Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը չեն արձագանքում տաճարում արձանագրության հայտնաբերմանը։
