Գործարար, Silk Road Group-ի հիմնադիր և սեփականատեր Գիորգի Ռամիշվիլին, մականունը՝ «Զարալա», երկրից դուրս գալու ժամանակ ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
ՆԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ մեկնման տերմինալում Գիորգի Ռամիշվիլիի ձեռքի ուղեբեռի սկաներային զննման ընթացքում հայտնաբերվել է հրազեն, փամփշտատուփ և փամփուշտներ։
«Պարզվել է, որ նշված հրազենը գրանցված է Գ.Ռ.-ի անունով, սակայն նշված անձը իրավունք չուներ այն կրելու», - հայտնել է ՆԳՆ-ն։
58-ամյա գործարարի նկատմամբ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որոնք վերաբերում են հրազենի և զինամթերքի անօրինական պահելուն և կրելուն։ Հանցագործությունը պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։
Գիորգի Ռամիշվիլին «Սիլքնեթ» ընկերության վերահսկիչ խորհրդի նախագահն է և «Եվրոնյուզ Ջորջիա»-ի հիմնադիրը։ Գործարարը պլանավորել էր Բաթումիում կառուցել Trump Tower և 2011 թվականին լիցենզավորման պայմանագիր է կնքել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպության հետ, սակայն գործարքը չեր կայացել 2016 թվականին։
«Ակտիվիստներից, լրագրողներից և քաղաքական առաջնորդներից հետո ձերբակալությունները տեղափոխվում են խոշոր բիզնեսի դաշտ։ Այսօրվա վերջին դեպքը Գիորգի Ռամիշվիլիի՝ հիմնական ինտերնետային ցանցերից մեկի սեփականատեր, Euronews Georgia-ի հիմնադիր և Դոնալդ Թրամփի նախկին գործընկերոջ գործն է»,- այսպես է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել գործարարի ձերբակալությանը։
Ռամիշվիլին Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի քավորն է, որի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել։
